Հրեան սպանել է իր պատանդներին եվ ինքնասպան եղել Հուլ 04,2012 17:25 Գերմանիայի Կարլսրուե քաղաքում բնակելի շենքի բնակիչներից մեկը պատանդ է վերցրել նրանց, ովքեր փորձել են նրան իր բնակարանից դուրս հանել: Նա պատանդ է վերցրել դատական կատարածուին, բնակարանի նոր սեփականատիրոջը, մեխանիկին եւ եւս մեկ վկայի: Պատանդ վերցրած տղամարդը հրեա է եղել, եւ բնակարանում մեծ թվով զինամթերք պահելու իրավունք է ունեցել: Երբ ոստիկանությունը անցել է հարձակման, տղամարդը սպանել …
Վրաերթ` Գյումրիում Հուլ 04,2012 17:14 Հուլիսի 4-ին, ժամը 14.43-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի-Մ. Խորենացի փողոցների խաչմերուկում “Զիլ” մակնիշի (պ/հ չպարզված) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ` 2002 թ. ծնված Արտաշես Մկոյանին, ով տեղափոխվել է Գյումրիի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ԵԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԻՆ` ԿՀԱՅՏԱՐԱՐԵԻՆ Հուլ 04,2012 17:12 Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանը ,Ժողովուրդե-ի հետ զրույցում ասաց, թե իր համար անհասկանալի է ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության պահվածքը: Նա նաեւ հավելեց, որ եթե ԲՀԿ-ն ընդդիմություն լիներ, ապա ԱԺ արտահերթ նիստի ժամանակ պետք է այդ մասին հայտարարեր, ինչն այդպես էլ չի արել: -Պարո՛ն Սարգսյան, ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրն ուսումնասիրե՞լ եք, ըստ Ձեզ՝ հնարավոր կլինի՞ այն …
Երկնքից խաղալիք արջուկներ են թափվել Հուլ 04,2012 16:00 Բելառուսի մայրաքաղաք Մինսկի երկնքից այսօր առավոտյան խաղալիք արջուկներ են թափվել: Խաղալիքները թափվել են արտասահմանյան օդանավից: Խաղալիքների վրա եղել են խոսքի ազատությանն աջակցության կարգախոսներ,- գրում է lenta.ru-ն: Անհայտ օդանավը թռչել է հարեւան Լիտվայի տարածքից ու առանց թույլտվության ներխուժել Բելառուսի օդային տարածք: Ակցիայի նպատակը, Բելառուսում ժողովրդավարական գործընթացներին աջակցությունն է:
Սառեցնող բաճկոն՝ սրտի հիվանդների համար Հուլ 04,2012 15:39 Գերմանացի գիտնականները ստեղծել են սառեցնող բաճկոն՝ ինֆարկտի դեպքում հիվանդներին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար: Ժիլետի բարձիկները լցվում են ջրով եւ միացվում ցեոլիտի բեռնարկղին: Բռնակը բացելիս ցեոլիտը սառեցնում է ջուրը մինչեւ 0 աստիճան: Այնուհետեւ հագուստ-սարքը կարող է աշխատել առանց սնուցման աղբյուրի:
Թիկնապահների մասին օրենքը ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից Հուլ 04,2012 15:32 Թիկնապահների մասին օրենքը ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Հարցին, թե ինչո՞ւ 2013-ի հունվարի 1-ից եւ ոփչ հիմա, Սահակյանը պատասխանեց, որ սույն օրենքը ոլորտը կարգավորող նոր օրենք է, հետեւաբար մի շարք միջոցառումներ են անհրաժեշտ, որպեսզի օրենքը լիարժեք կյանքի կոչվեր: Օրինակ, դրա համար պետք …
Հուլիսի 10-ին 9, 14 եվ 38 երթուղիների աշխատանքը կդադարեցվի Հուլ 04,2012 15:17 Երեւանում ուղեւորափոխադրումներ իրականացնելու նպատակով քաղաքապետարանի կողմից նախապես հայտարարված հուլիսի 6-ին կայանալիք մրցույթը, կառավարության որոշմամբ հայտարարված հանգստյան օրերի կապակցությամբ տեղափոխվել է հուլիսի 10-ին։ Հուլիսի 10-ին կայանալիք մրցույթով պայմանավորված՝ օրվա առաջին կեսին ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային թիվ 9, 14 եւ 38 երթուղիների աշխատանքը։ Պատճառած անհանգստության համար, քաղաքապետարանըհայցում է բնակչության ներողամտությունը։
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵԶ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՏՎԵԼ. ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ Հուլ 04,2012 15:15 Սովորություն չեմ ունեցել թերթերի հրապարակումների առնչությամբ խոսել: Սակայն “Հրապարակ” թերթի “Ֆիդայական գնացքը վաղուց գնացել է” հոդվածը ինձ լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Նախ մեկ դիտողություն. ոչ թե Սմբատ Այվազյանն է կամավորներ հավաքագրում, այլ “Մեծն Տիգրան” աշխարհազորային գունդը, որը հայտարարել է կամավորականների հավաք՝ իր մարտական կարգերը վերականգնելու, լրացնելու եւ Հայոց բանակի առաջամարտիկների կողքին կանգնելու համար (մեջբերում գնդի …
Վարչապետն ու Հրայր Թովմասյանը վիճել են Հուլ 04,2012 15:06 Հայաստանի կառավարության այսօրվա` հուլիսի 4-ի նիստի ընթացքում անսպասելի վեճ ծագեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջեւ: Վերջինս ներկայացնում էր նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկին հավանություն տալու հարցը: Հարցը ներկայացնելուց հետո ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը լրացուցիչ քննարկումների առաջարկ արեց, …
Այսօր ԱՄՆ-ի անկախության օրն է Հուլ 04,2012 15:03 Հուլիսի 4-ին ԱՄՆ-ը նշվում է Անկախության օրը, որը համարվում է ԱՄՆ-ի հիմնական պետական տոնը: Այն նշվում է Անկախության հռչակագրի (Declaration of Independence) ընդունման պատվին: Նշենք, որ 1776 թ. հուլիսի 4-ին 13 նահանգների ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց Բրիտանական թագավորությունից անկախ ու ինքնուրույն պետություն:
28 Նոյեմբեր 23:12 Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին