ՈՐԴՈՒՍ ՏԱՐԱՆ, ՍՊԱՆԵՑԻՆ Հուլ 24,2012 00:00 Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ 18-ամյա Հակոբ Սարգսյանը հուլիսի 10-ին մահացել է ՊՆ Երեւանի կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում: Զինվորի հայրը` Արթուր Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որդու մահվան մեջ մեղադրեց բժիշկներին: Հիշեցնենք, որ շարքային Հակոբ Սարգսյանը, որը 2012-ի հունիսի վերջին էր զորակոչվել բանակ, մահացել է սուր ռեսպերատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆոլիտ, կոմա, ստորբլթային թոքաբորբ ախտրոշմամբ: Նա …
ՁԳՁԳՈՒՄ ԵՆ Հուլ 24,2012 00:00 «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հուլիսի 3-ին գրել էր, որ «Քինգ դելյուքս» ու Չարենցավան-Երեւան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորմ» ընկերությունների ուղարկված դիմումներին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պատասխան է գրելու, թե հարցն իրենց լիազորությունների մեջ չի մտնում, այն պետք է կարգավորի ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը: Այդպես էլ եղավ: Երեկ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, …
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է Հուլ 24,2012 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, օրերս ձերբակալվել էր զենքի սպառնալիքով ավտոմեքենա առեւանգելու համար: Մինչ այդ էլ Գեւորգյանի անունը շրջանառվում էր 2008թ. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի համայնքապետ Ռոլանդ Մկրտչյանի սպանության, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի դեմ մահափորձի եւ այս տարվա մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ թիվ 21 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Մերուժան …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուլ 24,2012 00:00 ԷԼԻ ՉՍՏԱՑՎԵՑԱԺ 3 խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, հարցաշար են ուղարկել կառավարությանն ու գլխավոր դատախազությանը՝ «Հարսնաքար»-ում Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ: Փաստաթուղթը բաղկացած է 9 հիմնական հարցից: Ստորագրել են ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբեն Հակոբյանը: Ուշագրավն այն է, որ այդ նախաձեռնությանը չի միացել ԲՀԿ-ն, թեեւ ժամանակին հարցաշարի կազմելու համար ստեղծված աշխատանքային խմբին այդ …
ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎՆ ՈՒ ԳՅՈՒՄՐՎԱ ՏՐՆԳԻՆ Հուլ 24,2012 00:00 Գյումրիում այս օրերին ծայրաստիճան լարված մթնոլորտ է, եւ ամեն րոպե իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Իսկ պատճառն այն է, որ Վարդան Ղուկասյանն ու նրա ընտանիքը չեն համակերպվում այն իրողության հետ, որ Ղուկասյանին արգելել են առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, փոխարենը Սերժ Սարգսյանի հետ նախագահականում կայացած հանդիպումից հետո «դաբրոն» ստացել է ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը:Եւ ահա …
ԿՐԱԿԵՑԻՆ Հուլ 24,2012 00:00 Երեկ ՀՀ ոստիկանությունը Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ոստիկանության հրաձգարանում լրագրողների հետ «Մակարով» տեսակի ատրճանակից 20 մետր հեռավորությունից 5 կրակոց արձակեց: Արդյունքում լավագույն կրակող լրագրողներն արժանացան պատվոգրերի: Առաջին տեղը գրավեց «Շանթ» հեռուստաընկերության թղթակից Վարդան Թադեւոսյանը, երկրորդը՝ «ԱՐ» հ/ը թղթակից Կարեն Խաչատրյանը, իսկ երրորդ տեղը` «Հ1»-ի լրագրող Հայկ Հովհաննիսյանը: Գործնական հրաձգությունում լավագույն արդյունք ցուցաբերելու համար հատուկ մրցանակ …
ՏԵՂՅԱԿ ՉԵՆ Հուլ 24,2012 00:00 «Հայոց համազգային շարժում» կուսակցության երիտասարդական միությունը դատապարտում է ՀԱԿ ակտիվիստների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը` կոչ անելով հայաստանյան կուսակցությունների երիտասարդական կառույցներին հավատարիմ մնալ 2012թ. փետրվարի 26-ին ընդունված համատեղ հայտարարությանը: Հիշեցնենք, որ այդ հայտարարության 4-րդ կետն ազդարարում է «քաղաքական հայացքների հետեւանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում եւ նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում», կոչ է արվում սկզբունքային դիրքորոշում հայտնել …
ՄԵՐԺԵԼ ԵՆ Հուլ 24,2012 00:00 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ հուլիսի 23-ին, դռնփակ նիստում մերժել է ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը: «Այսօր ես զերծ կմնամ որեւէ գնահատական տալուց, սակայն վստահ եմ, որ դատարանը լուրջ հիմնավորում չունի նման որոշման կայացման համար»,-մեկնաբանելով կատարվածը՝ «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում կարծիք հայտնեց …
ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ Հուլ 24,2012 00:00 2008թ. օգոստոսի 1-ից ի վեր ՀԱԿ-ն իր ստեղծման օրն արժեւորում է՝ հանրահավաք հրավիրելով: Կոնգրեսից պաշտոնապես հայտնեցին, որ այս տարի դեռեւս որոշված չէ, թե ինչպես են այն նշելու: ՀՀԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի տեղեկացմամբ՝ այս տարի հանրահավաք չի լինի: «Իհարկե, սա այն դեպքում, եթե քաղաքական հույժ անհրաժեշտություն չառաջանա մինչեւ սեպտեմբեր արտահերթ հրավիրելու»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց Մուսինյանը:Հարցին, …
ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԱԿ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՑ Հուլ 24,2012 00:00 Հուլիսի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը կարդաց ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը` Տիգրան Առաքելյանին դատապարտել ազատազրկման 6 տարի, Արտակ Կարապետյանին՝ 3 տարի, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին՝ 2 տարի ժամկետով: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանի հետ:-Հայտարարեցիք, որ Դուք համաձայն չեք վճռի հետ եւ բողոքարկելու եք: Եթե Ձեր այդ …
26 Նոյեմբեր 14:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան
25 Նոյեմբեր 18:51 Ազգընտիր Աղազարյանը հերթական անգամ ստեց իր ընտրողներին. խոստացված հայտարարությունը ուշանում է
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին