ՀԱՊԿ զորավարժությունները ցույց տվեցին, որ Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր երկիր է Սեպ 18,2012 13:23 ՀԱՊԿ զորավարժությունները կարևոր էին ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ռիչարդ Կիրակոսյանը Հայաստանի համար զորավարժությունների կարևորության երկու պատճառ առանձնացրեց.” Այս զորավարժությունները հիշեցումն է նաև այն փաստի, որ Հայաստանը ամենաուժեղ ռազմական պետությունն է տարածաշրջանում: Սա կլինի հիշեցում Ադրբեջանի այն պաշտոնյաներին, …
Տրակտորը շուռ է եկել, տրակտորիստը մահացել է Սեպ 18,2012 13:17 Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում Արմեն Բարսեղյանի վարած “Տ-80” մակնիշի տրակտորը Վահան գյուղի “Թուրքի հանդ” կոչվող տարածքում, խոտհունձի ժամանակ, շրջվել է, ինչի հետևանքով տրակտորիստը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Ռիզ Ուիզերսփունը 10 մլն դոլարով վաճառում է իր ռանչոն Սեպ 18,2012 13:14 Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը 10 մլն դոլարով վաճառքի է հանել իր սեփական Լիբբի ռանչոն: Այս նորությունը գլխավորել է ժամանցային նորությունների վարկանշային աղյուսակը, քանի որ գինը ընդհանրապես չի համապատասխանում ներկայիս ճգնաժամային իրողությունների,- գրում է ITAR-TASS-ը: Ռանչոն գտնվում է Կալիֆոռնիայի Օհայո քաղաքում: Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, կահավորված է նախկին սեփականատիրոջ՝ Քեթրին Այլենդի կողմից: Ռանչոն կրում է ապակեգործության …
Վրաերթի է ենթարկել 2-ամյա երեխայի Սեպ 18,2012 13:08 Սունդուկյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց 43-ամյա Արինա Անատոլի Թորոսյանը, վարելով անձնական օգտագործման “Օպել” մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 2-ամյա Արամ Դավիթի Դոլինյանին: Արինա Թորոսյանը դեպքի վայրից փախուստի չի դիմել, այլ երեխային տեղափոխել է “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն: Երեխայի կյանքին վնաս չի սպառնում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Զենք-զինամթերք` Չարբախի կամրջի տակ Սեպ 18,2012 13:06 Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մի քաղաքացի իր մոտ եղած զենք-զինամթերքը թողել է Չարբախի կամրջի տակ: Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաճափի 104 փամփուշտ, “Ֆ-1” տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, “ՈւԶՌԳՄ” տիպի նռնակի 2 պայթուցիչ …
Սուրենավանի գյուղապետի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է Սեպ 18,2012 12:46 Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետ Կարո Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է ստորագրությամբ բաց թողնելով։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի “Պաշտոնական անփութություն” հատկանիշներով առաջին քրեական գործը գյուղապետի նկատմամբ հարուցվել էր դեռևս 2011-ի դեկտեմբերի 28-ին: Այնուհետև նրա հանդեպ ավելացել է ևս մեկ մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի …
25 մլն դոլար՝ ողջ կամ մեռած Ասադի համար Սեպ 18,2012 12:44 Սիրիայի ապստամբական ազատ բանակը 25 միլիոն դոլար պարգեւավճար է խոստացել նրան, ով “ողջ կամ մեռած” կհանձնի երկրի նախագահ Բաշար Ասադին,- գրում է ITAR-TASS -ը։ Ապստամբների հրամանատարներից մեկը հայտարարել է, որ այս լուրն առաջին հերթին ուղղված է նախագահի մերձավոր շրջապատի մարդկանց։ Հաղորդվում է նաեւ, որ փողը պատրաստ են վճարել ապստամբներին աջակցող “որոշ գործարարներ”։
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում Սեպ 18,2012 11:56 ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 19-ին հերթական դիտարկումը կանցկացնի: ԼՂՀ ԱԳ նախարարությունից տեղեկացրին, որ դիտարկումը կանցկացվի Ֆիզուլու շրջանի Կարախանբեյլի գյուղի մերձակայքում: Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը եւ գրասենյակի ներկայացուցիչ Պիտեր Կին, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն եւ անձնական օգնական Ուիլյամ Պրայորը: …
Զորակցություն հայ ժողովրդին Սեպ 18,2012 11:54 Սեպտեմբեր 13-ից 14-ը Հունաստանի Կրետե կղզում գումարվեց Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի տարեկան ժողովը: Ժողովի ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկվեց նաև Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման հարցը: ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհարդուրժելի ներման կապակցությամբ` իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով …
Ծննդաբերության ժամանակ մանկաբարձը փախել է Սեպ 18,2012 11:52 Ռուսաստանում երիտասարդ մայրն ինքնակամ որոշել էր ծննդաբերել տան պայմաններում` մասնավոր կլինիկայի մանկաբարձի օգնությամբ: Ծննդաբերության ժամանակ կեսարյան հատման անհրաժեշտություն է առաջացել, որն այդ պայմաններում հնարավոր չէր: Վախեցած բժիշկը փախուստի է դիմել, իսկ կնոջը ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Երեխային փրկել չի հաջողվել: Չելյաբինսկի իրավապահները նորածնի մահվան գործով նախաքննություն են սկսել:
02 Օգոստոս 22:44 Այսօր մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները
01 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ քննիչը գնացել է ԱԱԾ մեկուսարան Սամվել Կարապետյանի մոտ․ ինչ որոշում է կայացվել
29 Հուլիս 12:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի կնոջ ընթրիքին մասնակցած սիրիահայ մեծահարուստ կառուցապատողը մեղադրյալի աթոռին է, գույքը՝ կալանքի տակ
30 Հուլիս 14:46 ՀԷՑ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալին Ռոմանոս Պետրոսյանն ազատել է աշխատանքից․ ով է նա
01 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ քննիչը գնացել է ԱԱԾ մեկուսարան Սամվել Կարապետյանի մոտ․ ինչ որոշում է կայացվել
28 Հուլիս 13:52 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանը «Վառեմ-մարեմ»-ի շենքի հետ կապված հանձնարարական է տվել․ Ղուկասյան
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16