ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ Հոկ 24,2012 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկություների` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտաշես Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին, ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Կարապետյանին, Լեւոն Մարտիրոսյանին հրահանգվել է ԱԺ հոկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածի քառօրյայի ընթացքում ԲՀԿ-ի դեմ ոչ մի խոսք չասել: «Իմ հայտարարությունների մեջ ԲՀԿ-ի դեմ ուղղված խոսքեր եղել են, եւ առհասարակ, ես նման հրահանգ չեմ ստացել ԲՀԿ-ի դեմ չխոսելու համար»,-մեզ հետ զրույցում հակադարձեց …
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Հոկ 24,2012 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն օրերս մարզպետարանում հանդիպում է ունեցել համայնքների ղեկավարների հետ, որի ընթացքում թեժ քննարկում է տեղի ունեցել: Ս. Խաչատրյանը խիստ նկատողություն է արել գյուղապետերին՝ դժգոհելով, որ չեն վճարում հարկերը: Մասնավորապես խոսք է եղել հողի գույքահարկի մասին: Զայրացած մարզպետը գյուղապետերին ասել է, որ նրանց հետ հերթական հանդիպումը կլինի նոյեմբերի 5-ին, եւ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 24,2012 00:00 ԱԹՈՌԻ ՇՈՒՐՋՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի` Նյու Յորքի հարավային շրջանի դատարանում ունեցած խնդիրներից հետո լուրեր են շրջանառվում այն մասին, որ նա, հնարավոր է, հրաժարվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ըստ «Սլաք»-ի աղբյուրների՝ այդ պաշտոնում տեղավորվելու հավակնություններ ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին` ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը: Իսկապե՞ս աչք ունեք Այվազյանի աթոռի վրա: …
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ Հոկ 24,2012 00:00 Տարածաշրջանում տիրող բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի հետեւանքով Հայաստանը հայտնվել է աննախանձելի վիճակում. տարածաշրջանային գործընթացները լրջագույն մարտահրավեր են նետել նաեւ Հայաստանին: Իսկ ՀՀ իշխանությունները կա՛մ չեն գիտակցում տեղի ունեցողը, կա՛մ փորձում են թաքցնել ստեղծված իրավիճակում իրենց անճարակությունը:Թվարկենք փաստերը, եւ ցանկացած ոք, դրանք համադրելով, կարող է անձամբ եզրակացություններ անել:Սիրիայի հակամարտությունն այսօր դարձել է տարածաշրջանի թիվ մեկ խնդիրը՝ իր …
ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ Հոկ 24,2012 00:00 «Առավոտ»-ը ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանից հետաքրքրվել է, թե նա Հ1-ով ցուցադրվող սերիալները դիտում է, օրինակ՝ «Գեներալի աղջիկը», եւ առհասարակ, ինչ հաղորդումներ է դիտում: Ա. Մովսիսյանը հարցը մի քանի անգամ կրկնել տալուց հետո պատասխանել է. «Ի՞նչ ա եղել: Ո՞նց՝ ինչ հաղորդումներ եք դիտում: Առաջին ալիքով ի՞նչ սերիալների մասին ա խոսքը: Լուրեր ա եւ մնացածն ա, ինչի՞ …
ԲՈՒԺՎՈՒՄ ԵՆ Հոկ 24,2012 00:00 Երեկվա դրությամբ Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցում մնացել է սիբիրյան խոց հիվանդությամբ կասկածվող 6 հիվանդ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ հիվանդանոցի փոխտնօրեն Վարդան Կարապետյանից: «Հավանաբար վաղն էլ երեքը դուրս կգրվեն, եւ կմնան երեքը: Բոլոր դեպքերն էլ թեթեւ են: Կասկածելիներն էին, բայց բոլորի վիճակը բավարար էր, այդ պատճառով դուրս են գրվել, պահելու կարիք չկար: Կգնան, իրենց ամբուլատորիայի հսկողության տակ …
«ԽԱՌՆ» ԷԻՆ Հոկ 24,2012 00:00 Երեկ՝ ժամը 12:30-ից մինչեւ 13:00-ն, ԱԺ ՀՀԿ խմբակցությունում իրարանցում էր: ՀՀԿ-ականները շտապում էին Գալուստ Սահակյանի աշխատասենյակ ու արագ հեռանում: Մի պահ Գալուստ Գրիգորիչի սենյակն այնքան էր «լցվել», որ ԱԺ նիստերի դահլիճը կիսադատարկ էր: Մանվել Բադեյանը, Աշոտ Աղաբաբյանը, Վարդան Այվազյանն ու Արթուր Գեւորգյանը երկար ժամանակ Գրիգորիչի սենյակում ինչ-որ հարց էին քննարկում, ու դա այնքան տեւեց, որ …
ՔԾՆԱՆՔԻ ՈՒ ՁԱՆՁՐՈՒՅԹԻ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հոկ 24,2012 00:00 ԱԺ հայտարարությունների ժամը երեկ բավական թեժ ընթացք ունեցավ: ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ իշխանություններն ԱԺ ընտրություններից առաջ չհամաձայնեցին 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու իրենց առաջարկին՝ պատճառաբանելով, որ ընտրություններից առաջ չեն ցանկանում խաղի կանոնները փոխել: «Հիմա հատուկ հենց կոնկրետ այս մեկ առաջարկությունն ենք կրկնել անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ կառավարությունը մերժել է նաեւ …
ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ԶՐԿՎԵԼ Հոկ 24,2012 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրենց խմբակցության պատգամավորներն իրենից թույլտվություն են վերցնում, նոր լքում ԱԺ տարածքը: Սահակյանի խոսքերը ներկայացրել ենք առանց էական խմբագրումների:-Պարո՛ն Սահակյան, նախօրեին ԲՀԿ-ն հայտարարեց, որ իրենք որոշել են Վարդան Օսկանյանին դարձնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ` այդպիսով փորձելով նրան կրկին դարձնել անձեռնմխելի: Այս ամենին ինչպե՞ս է վերաբերում …
Հոկ 24,2012 00:00 Խորհրդային տարիներին քաղբանտարկյալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը վերջերս նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի խորհրդական: Ուշագրավն այն է, որ Կարախանյանը նախորդ երկու գումարումներում եղել է պատգամավոր, ի սկզբանե կանգնած է եղել ԱՄԿ-ի, այնուհետեւ ՀՀԿ-ի ստեղծման ակունքներում: Ճիշտ է, պատգամավորական գործունեության ընթացքում առանձնապես ակտիվ չի եղել, սակայն նա ՀՀԿ-ի համար շատ բան …
08 Հունվար 07:21 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
07 Հունվար 19:53 Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
08 Հունվար 15:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեռք բերված սպառազինությունը չենք պատրաստվում վերադարձնել․ Միրզոյանը՝ Ալիևին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից