Իշխանական քարոզչամեքենան այս օրերին աշխատում է աննկատ պահել France 3 հեռուստաընկերությանը տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Իսկ պատճառը ՀՀԿ առաջնորդի սկանդալային հայտարարություններն են: “Մեր երկրում, ճիշտ է, կոռուպցիա կա, բայց դա նոր բան չէ, վաղուց է մտած”,- անկեղծացել է Ս. Սարգսյանը: Իհարկե, այն, որ ՀՀ-ում կոռուպցիան նոր բան չէ, այլ արմատավորվել է վաղուց, հայտնի փաստ է: …