Պան գի Մունը վնասել է ձեռքը ֆուտբոլային խաղի ժամանակ Մայիս 15,2012 17:15 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ֆուտբոլ խաղալիս վնասել է ձեռքը: Մայիսի 15-ին գլխավոր քարտուղարը գրասենյակ է ներկայացել վնասված ձախ ձեռքով: Պարզվել է, որ նա անհաջող վայր է ընկել ՄԱԿ-ի դիվանագետների հետ ֆուտբոլի գարնանային մարզումների ժամանակ: Թեպետ վնասվածքը փոքր է, այնուամենայնիվ, Պան Կի Մունը ստիպված կլինի 1,5 ամիս գիպս կրել:
Արմենչիկը կոչ է արել .տեսանյութ Մայիս 15,2012 17:14 ԱՄՆ-ում Մայիսի 20-ին ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը կանցկացնի հերթական հեռուստամարաթոնը: Հայ Դատը կոչ էր արել միանալ հեռուստամարաթոնին և փոքր լումա ներդնել` հանուն համահայկական խնդիրների լուծման: Միջոցառմանն իրենց աջակցությունն են ամերիկահայ համայնքի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ: Ամերիկահայ հայտնի երգիչ Արմենչիկը նույնպես տեսաուղերձով է հանդես եկել` կոչ անելով միասնաբար գումար նվիրաբերել Հայ Դատի գրասենյակին:Ես բերելու եմ իմ մասնակցությունը …
Ինքնահրկիզում՝ Բրեյվիկի դատի ժամանակ Մայիս 15,2012 17:10 Օսլոյում, որտեղ անցկացվում է ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի նկատմամբ դատական նիստը, անհայտ մի տղամարդ ինքնահրկիզվել է : Համաձայն աղբյուրի՝ տղամարդը սկզբում դատարկ շշեր է նետել ոստիկանների ուղղությամբ, այնուհետեւ ինքնահրկիզվել: Վրա հասած ոստիկաններին հաջողվել է մարել ինքնահրկիզվողին : Նա լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշենք, որ Բրեյվիկի նկատմամբ դատական գործընթացը կավարտվի ամռանը: Դատարանն իր վճիռը կհրապարակի հուլիսի …
4000 տարվա վաղեմության ժայռապատկերներ Մայիս 15,2012 17:04 Թուրքիայի Բաթմանի համալսարանի դասախոս Էրսոյ Սոյդանը վերջերս քաղաքի մոտակայքում պեղումներ կատարելիս 4000 տարվա հնությամբ ժայռապատկերներ է հայտնաբերել:Գյուղի մոտակա քարայրի մեջ հայտնաբերել է սեւ ու կարմիր գույներով պատկերված մարդկանց եւ կենդանիների բազմաթիվ պատկերներ: Դատելով գտածոյում պատկերված ձիուց, գիտնականը ենթադրել է, որ այն թվագրվում է Երկաթե դարին եւ ունի մոտ 4000 տարվա պատմություն:
Տոյոտա Պրադո-ն ընկել է առվակի մեջ Մայիս 15,2012 16:17 Մայիսի 14-ին, ժամը 19.10-ին, “Տոյոտա Պրադո” մակնիշի ավտոմեքենան Մասիս-Չարբախ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել առվակի մեջ: Ոստիկանությունից armlur.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Մադրիդում ցույցերը շարունակվում են Մայիս 15,2012 16:05 Իսպանիայի ոստիկանությունն այսօր առավոտյան ձերբակալել է Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում` արդեն 3-րդ օրն անցկացվող վրդովվածների բողոքի ակցիայի 8 մասնակցի,- հայտնում է BBC-ին: Վերջին 3 օրերի ընթացքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 28 մարդ: Նշենք, որ Indignados`վրդովվածները շարժումը հիմնադրվել է նախորդ տարի` ի նշան ֆինանսական ճգնաժամի, բարձր գործազրկության եւ այլնի:
Անունը դրել է աճուրդի` ուսման վճարը տալու համար Մայիս 15,2012 15:51 Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի բնակիչ, ուսանող Ալեքս Ջեյմս Բրաունը իր անունը դրել է օնլայն աճուրդի: Ամենաբարձր գին առաջարկողին նա թույլ կտա իր անունը ձեւափոխել կամ առաջարկել այլ տարբերակ: Ալեքսը պատմել է, որ իր անունը աճուրդի է դրել ֆինանսական դժվարությունների, այդ թվում ուսման վարկի պատճառով,- հայտնում է Lenta.ru -ն: Ուսանողը մտադիր է աճուրդից 5000 դոլար ստանալ: …
Քննարկվել է ԳԾՕ գործածության մասինե ՀՀ օրենքի նախագիծը Մայիս 15,2012 15:25 Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել “Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ խորհրդակցության մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել օրինագծի վերաբերյալ և առաջարկել լրամշակել այն: “Օրենքն իր մեջ պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան ռեժիմների սահմանմամբ արգելելու են Հայաստանի Հանրապետություն …
60 հազար դոլլար` շուն սեփականաշնորհելու համար Մայիս 15,2012 15:24 ԱՄՆ Մանհեթենի բնակիչ 4-ամյա Քրեյգ Դերշովիցը համարյա սնանկացման եզրին է, քանի որ վեջինս դատարանում ավելի քան 60 հազար դոլար է ծախսել ՝ փորձելով հասնել նախկին ընկերուհու շան նկատմամբ տիրոջ իրավունքի ձեռքբերմանը: 34-ամյա Քրեյգ Դերշովիցը պնդում է, որ նախկին ընկերուհուց բաժանվելուց հետո աղջիկը գողացել է շանը եւ իր հետ տարել Կալիֆոռնիա: Դերշովիցը Նաքլս անունով շանը իր …
30-ամյա երիտասարդը ոսկյա զարդեր էր գողացել Մայիս 15,2012 15:21 Մայիսի 10-ի երեկոյան Այնթապ գյուղի մի բնակչուհուց ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ոմն Արտակ իր տնից գողություն է կատարել: Ոստիկանները պարզել են, որ Երևան քաղաքի բնակիչ ոմն Արտակ գնացել է նշված տունը, հյուրասենյակի պահարանից վերցրել իր կողմից տրված վաճառքի ենթակա գրենական պիտույքները, իսկ նրա հեռանալուց հետո տանտերերը նկատել են, որ դարակից բացակայում են …
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
04 Մարտ 15:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը իմ դպրոցական ընկերն է եղել․ որոշակի գործողություններ եմ անում․ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյան
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան