Armenian text to speach

Եթե Հորմուզը մնա փակ, դա մեզ բոլորիս տնտեսական ահռելի վնաս կպատճառի. Մերց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն Իրանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ՝  միաժամանակ ընդգծելով Թեհրանի վրա պատժամիջոցներով ճնշում գործադրելու անհրաժեշտությունը:

«Եթե Հորմուզը մնա փակ, դա մեզ բոլորիս տնտեսական ահռելի վնաս կպատճառի։ Հետևաբար, մեր ուղերձն այն է, որ Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Նա պետք է դադարի ժամանակ շահել։ Նա այլևս չպետք է պատանդ պահի ամբողջ տարածաշրջանը և, ի վերջո, ամբողջ աշխարհը։ Իրանի ռազմական միջուկային ծրագրին պետք է վերջ դրվի։ Իսրայելի և տարածաշրջանում մեր գործընկերների դեմ հետագա հարձակումներ չպետք է լինեն», – ասել է նա։

Մերցը հավելել է, որ այս բոլոր հարցերը քննարկվում են գործընկերների, այդ թվում նաև Վաշինգտոնի հետ:




Լրահոս