Armenian text to speach

Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանին առնչվող լցանավ է ապրիլի 30-ին մտել Հորմուզի նեղուց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հինգշաբթի առավոտյան արձանագրվել է Իրանի հետ կապված միայն մեկ լցանավի մուտքը Պարսից ծոց, որից օրվա ընթացքում որևէ նավի ելք չի գրանցվել։ Մինչդեռ, չորեքշաբթի օրը գրանցվել է Պարսից ծոց երկու բեռնատար նավի մուտք և երեք նավի ելք։ Դրանց մեծամասնությունն առնչվում է Իրանին։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հետագա բանակցություններն ավարտվել են անարդյունք։ Այս ընթացքում ԱՄՆ-ը ձեռնարկել է Իրանի նավահանգիստների շրջափակում։

 




Լրահոս