Հրազդան մարզադաշտի մոտ մեքենաներ են բախվել Հուն 15,2013 15:00 Հունվարի 14-ին, ժամը 10.50-ին, Երևանի Աթենքի փողոցում` “Հրազդան” մարզադաշտի մոտ, իրար են բախվել “Օպել” և “Տոյոտա” մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով “Օպել”-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով գլորվել է ձորը. կա 1 զոհ եվ 1 վիրավոր Հուն 15,2013 14:57 Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ Արթուր Մողրովյանը, վարելով “Վազ 2107” մակնիշի ՏՏ 4795 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ-ոց հատվածում Մաստարա գյուղի ճանապարհին Գյումրիից Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի …
Հայաստանում ինտերնետ հասանելիությունը 33 տոկոս է. Gallup Հուն 15,2013 14:12 Հայաստանը ինտերնետ հասանելիությամբ առաջատար է Հարավային Կովկասում։ Gallup-ի անցկացրած հարցման համաձայն` 2011 թվականին աշխարհում բնակչության 32 տոկոսի համար է ինտերնետը հասանելի եղել: Gallup-ը հարցումներ է իրականացրել 148 երկրներում, 2010-ի համեմատությամբ ինտերնետ հասանելիությունն աշխարհում աճել է 3 տոկոսով: Հայաստանում 2011-ին հարցվածների 33 տոկոսն է ասել, որ տանն ինտերնետ ունի։ Չնայած Հայաստանը ցուցակի վերին հատվածում չէ, այնուամենայնիվ, …
ԽԱՆԴԻ ՀՈՂԻ ՎՐԱ ՍՊԱՆԵԼ Է ԿՆՈՋԸ ԵՎ ԶՈՔԱՆՉԻՆ Հուն 15,2013 13:57 ՌԴ Մերձծովյան երկրամասի բնակիչը մեղադրվում է միանգամից երկու սպանություն կատարելու համար: 39-ամյա տղամարդը իրավապահներին պատմել է, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել, վերցրել դանակն ու գնացել տուն: Մտնելով սենյակ՝ խանդի հողի վրա սպանել է կնոջը, ապա զոքանչին: Հանցագործը ձերբակալված է: Կատարվում է քննություն, հարցաքննվում են հարեւանները:
Պերմում հայը սպանել է իր հայրենակցին Հուն 15,2013 13:41 Ռուսաստանի Պերմի շրջանում հայաստանցի 36-ամյա տղամարդը մեղադրվում է իր հայրենակցի սպանության մեջ: Քննության տվյալներով՝ նախորդ տարվա հունվարին Պերմի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի մոտ երկու հայաստանցիների միջեւ վիճաբանություն է ծագել: Հարաբերություններ պարզելու համար նրանք դուրս են եկել քաղաքի սահմաններից, որից հետո մեղադրյալը “Նագան” տեսակի ատրճանակից 5 կրակոց է արձակել իր 24-ամյա հայրենակցի գլխին: Քրեական գործը ուղարկվել …
Կալանավորը ջերմաչափ է կուլ տվել Հուն 15,2013 13:29 Արդարադատության նախարարության “Վանաձոր” ՔԿՀ-ում անցյալ տարվա դեկտեմբերին ի նշան իր նկատմամբ բժշկական հսկողություն չիրականացնելու, ջերմաչափ էր կուլ տվել սպանության համար դատապարտված, 2011-ի հունվարի 12-ից ՔԿՀ-ում պահվող Արման Սանոյանը: Դատապարտյալի մայրը՝ Սաթիկ Սանոյանի ասելով՝ մի քանի անգամ դիմել էր արդարադատության նախարարին, ՔԿՀ-ների վարչության պետ Հայկ Հարությունյանին՝ խնդրելով վիրահատել իր որդուն: Aravot .am-ի հետ զրույցի ժամանակ Ս. …
Վարդենիկ գյուղի 2 բնակիչ թունավորվել են շմոլ գազից Հուն 15,2013 13:19 Հունվարի 14-ին, ժամը 21.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ “շմոլ գազի թունավորում” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդենիկ գյուղի երկու բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան գազի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
Վախճանվել է ասմունքող Վլադիմիր Աբաջյանը Հուն 15,2013 13:05 Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի եւ էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Արտիստը 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի …
Հայաստանը հեղափոխության շեմին է. Նարինե Մկրտչյան Հուն 15,2013 12:52 Հայաստանում ընտրություններն ավարտվեցին հազիվ մեկնարկած, ավարտվեցին` կրկին ի ցույց դնելով հայաստանյան ընտրական համակարգի անպատվությունն ու բռնադատվածությունը եւ ներկա քաղաքական համակարգի հակամարդկային բնույթը` Ընտրական օրենսգրքով սահմանելով 8 միլիոն դրամի հասնող ընտրագրավ` 228 անգամ բարձր նվազագույն եւ 67 անգամ՝ միջին աշխատավարձի չափից: Այդ մասին ասվում է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի տարածած հայտարարության մեջ: “Ընտրագրավի անվամբ …
Նախագահի թեկնածուն անժամկետ հացադուլ է հայտարարում Հուն 15,2013 12:45 Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նամակ է հղել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին Հայաստանի Հանրապետությունում ազատ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Թեպետեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված չէ, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները պետք է լինեն ազատ, այնուամենայնիվ, իսկական լինելու համար դրանք պիտի լինեն այդպիսին: Հանրության կողմից ընտրությունների նկատմամբ առկա անվստահությունը ի չիք է դարձնում ժողովրդի կամքըև որպես իշխանության հիմք: ՀՀ …
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը