Վախճանվել է ասմունքող Վլադիմիր Աբաջյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը խոր վշտով տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի, կինոյի եւ էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: Արտիստը 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Նրա ազդեցիկ ձայնը ծանոթ է յուրաքանչյուր հայի սրտին ու հոգուն:
Լուսանկարը՝ Սարգիս Լեփեջյանի




Լրահոս