Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաեվ մարտի 16-ի եվ 17-ին Մար 11,2013 14:56 Երևանի ավագանու անդամի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ` վերջին վեց ամսում Երևան քաղաքի բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված լինելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես և Երևան քաղաքի անձնագրային ծառայությունները մարտի 16-ի և 17-ի ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն: ՀՀ ոստիկանություն
Մահացել է Շվեդիայի արքայադուստրը Մար 11,2013 14:45 Ստոկհոլմում 97 տարեկան հասակում մահացել է արքայադուստր Լիլիան Բերթիլը: Ըստ France-Presse-ի` նրա մահվան պատճառը դեռ չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ վերջին տարիներին արքայադուստրը տառապել է Ալցհեյմերի հիվանդությամբ: Արքայադուստր Լիլիանը ներկայիս թագավոր Կարլոս 16-րդ Գուստավի հորեղբոր` արքայազն Բերթիլի այրին էր: Հասարակ աղջկա եւ արքայազնի սիրո պատմությունը 20-րդ դարի ամենահայտնի ռոմատիկ սյուժեներից էր:
Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին.Գալուստ Սահակյան. Մար 11,2013 14:38 Եթե հասարակությանը պետք լինի, Սերժ Սարգսյանը հնարավոր է՝ այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, նա հանդուրժող մարդ է: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նկատեց, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում պայքարի իր ձևը, իր համար ընդունելի չէ հացադուլը: “Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ միայն իմ դիակի վրայով, երևի լեզվի սայթաքում է, …
Ես սպասում եվ հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին. Գոռ Վարդանյան Մար 11,2013 14:06 Գոռ Վարդանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. “Սիրելի Ֆեյսբուքյան ընկերներ, երկրպագուներ և մարդիկ, ովքեր պարզապես հետևում են իմ գործունեությանը. Շնորհակալություն Ձեզ ինձ աջակցելու, գնահատելու, նաև քննադատելու համար, քանզի հեռու եմ այն մտքից, որ կատարյալ է ամեն ինչ: Ձեզ դիմելու պատճառը, թերևս այն է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ գրառումները, հավանությունները և տարածումները տարբեր արձագանքներ …
Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկը Մար 11,2013 13:55 “Ժառանգություն” կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հերքում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկը և ափսոսանք հայտնում, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը իր խոսքով՝ “ապատեղեկատվութուն է տարածում”: Tert .am-ի հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանը մանրամասնեց. “Առաջարկ իրոք եղել է՝ միջնորդավորված, գործող նախագահի աշխատակազմի ղեկավարի միջոցով: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել այդ …
Շղթայական ավտովթար Բաբաջանյան փողոցում Մար 11,2013 13:31 Մարտի 10-ին, ժամը 02.00-ի սահմաններում, “Օպել” մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենային, որն էլ՝ “ՎԱԶ-2109” մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինս է՝ առջեւում կայանված “Տոյոտա”-ին: Ոստիկանության մամուլի ծառայուոյունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով “Օպել”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Պատահար Հյուսիսային պողոտայում Մար 11,2013 13:07 Մարտի 10-ին, ժամը 15.30-ին, “ԲՄՎ” մակնիշի ավտոմեքենան Երևանի Հյուսիսային պողոտայում բախվել է “Կիա” մակնիշի ավտոմեքենայի: “Կիա”-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Մի շարք խախտումներ հագուստի եվ օծանելիք խանութներում Մար 11,2013 12:59 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռեւս նախորդ տարեվերջին սկսել էր հետեւել զեղչային քաղաքականությանը: Տասն օր առաջ Երեւանում կատարված դիտանցումների նախնական արդյունքներով կրկին հայտնաբերվել են խախտումներ մասնավորապես հագուստի եւ օծանելիքի վաճառքով զբաղվող մի քանի խանութներում: Այս մասին “Ժողովուրդ”-ը տեղեկացավ ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից: “Դրանց շարքում են “Կաշառել”, “Բեյսիք հաուս”, “Ռուժ” “Բետի Բարկլի” “Վենեցիա” …
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՍԻԳԸ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂ ՎՏԱՌ ՉՈՒՆԻ Մար 11,2013 12:52 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի մասնագետները ՀՀ բնապահպանության նախարարության պատվերով Սեւանա լճի ձկնապաշարների գնահատում են իրականացրել եւ արդյունքները ներկայացրել նույն նախարարության ծրագրերի իրագործման գրասենյակ: Նրանց գնահատմամբ` սիգը արդեն վերարտադրող վտառ չունի լճում, այսինքն՝ այլեւս չկա սիգի արդյունագործական պաշար, պարզապես այս ձկնատեսակը մնացել է որպես կենսաբազմազանության միավոր: Սիգ ձկնատեսակը վերջնականապես չկորցնելու համար ինստիտուտն …
Թանկարժեք մետաղները կրկին էժանացել են Մար 11,2013 12:45 Հայաստանի ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 11.03.2013-17.03.2013թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` Ոսկի` գնման գին` 19103.65 (-158.13), բացթողնման գին` 20764.84 (-171.88), Արծաթ`գնման գին`349.02 (-0.38), բացթողնման գին`379.37 (-0.41), Պլատին`գնման գին`19235.42 (-135.55), …
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
15 Մայիս 11:09 ՖՈՏՈ․ Վանաձորի երբեմնի ճանապարհաշինության «Լոռու ՃՇՇ» ընկերությունը հայտնվել է պետգնումների «սև ցուցակում»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին