Հարսնաքարի գործով ամբաստանյալները ցուցմունք կտան առանց տեսանկարահանման Մար 29,2013 19:26 Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի գործով այսօրվա նիստում բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը ցուցմունք տալու ընթացքում ամբաստանյալներին չտեսանկարահանելու մասին: Դատարանն ընդգծեց, որ հասարակական հնչեղություն ունեցող գործը կարելի է լուսաբանել նաև առանց տեսախցիկն ամբաստանյալների վրա ուղղելու: Դատարանն այս որոշումն ընդունեց՝ բավարարելով ամբաստանյալ Արման Խաչատրյանի միջնորդությունը: …
Բակո Սահակյանն այցելել է Մարտունի Մար 29,2013 19:22 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Մարտունի քաղաք եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին: Զեկույցներով հանդես են եկել Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ անցած տարվա ընթացքում շրջանում իրականացվել են ծավալուն աշխատանքներ, որոնց արդյունքներն ակնառու են: Միեւնույն ժամանակ, երկրի …
Գողացել էին 2 շիշ վիսկի Մար 29,2013 19:07 Մարտի 27-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ 15-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետից գողություն է կատարվել և իրենք գողին բռնել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1956 թ. ծնված Լևոն Խ.-ն և 1963 թ. ծնված Օքսեն Մ.-ն ժամը 17.30-ին սուպերմարկետից փորձել են գողանալ երկու շիշ կոնյակ, սակայն գողությունը կանխվել …
Կիսամերկ տղամարդը կանգնել է Պետհիդրոմետի շենքի մոտ ու ամառ պահանջել Մար 29,2013 19:00 Մոսկվայում կիսամերկ տղամարդը բողոքի ակցիայի է դուրս եկել ձմռան դեմ: Նա գրեթե կիսամերկ կանգնել է հիդրոօդերևութաբանական գիտահետազոտական կենտրոնի շենքի մոտ` “Երանի ամառը շուտ գար” գրությամբ պաստառը ձեռքին: Ավելացնենք, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին Մոսկվայում ձյան տեղոււմներ են սպասվում, իսկ օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ կտատանվի -7-ից -9 աստիճանի սահմաններում:
Սուրբ Զատիկի օրը Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը Մար 29,2013 18:50 Ազատության հրապարակում մեկնարկել է “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը։ Նա հայտարարեց, որ կիրակի օրը՝ Սուրբ Զատիկի պատարագից հետո ավարտելու է հացադուլը, իր որակմամբ՝ իր հավատի համեստ ծոմը։ Այնուհետև համայն հայության ներկայացուցիչների հետ նա պատրաստվելու է ապրիլի 9-ին։ Ապրիլի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա համակիրները շրջելու են հայաստանյան գյուղերով ու քաղաքներով՝ վերամիավորելով ժողովրդին և ինչպես …
Բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մար 29,2013 18:43 ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին֊դա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա֊ների համար` անվաշղթաների …
Վրաերթ Արցախի փողոցում Մար 29,2013 18:41 Մարտի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երեւանի Արցախի փողոցի թիվ 23 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Արմեն Գեվորգյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը Մար 29,2013 18:38 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին եւ ՀԲ երեւանյան գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման հեռանկարների, հետագա գործունեության մոդելների, մեխանիզմների եւ ուղղությունների հետ կապված …
417.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց Մար 29,2013 18:33 Մարտի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3 900 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.5 դրամ:
ԿԸՀ-ն գրանցեց Երեվանի ավագանու ընտրական ցուցակները Մար 29,2013 18:04 Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է “Առաքելություն”, “Բարգավաճ Հայաստան”, “Հայ Ազգային Կոնգրես”, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական, “Օրինաց երկիր” կուսակցությունների և “Բարև Երևան” կուսակցությունների դաշինքի` 2013 թվականի մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակները: ԿԸՀ մամուլի ծառայություն
20 Օգոստոս 21:39 Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է շուրջ 100 երեխաների հանգիստը «Ծիծեռնակ» ճամբարում
20 Օգոստոս 10:08 Ադրբեջանցի պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Էմին Էֆենդիին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
20 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 23 մլն տարեկան եկամուտ, 3 բնակարան․ ինչ ունեցվածք ունի «լռակյաց» ԲԴԽ նախագահը
21 Օգոստոս 17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական պատգամավորը, որին քրեականները ծեծել էին, պարտությունից հետո «պարգևավճար» ստացավ. նոր պաշտոն
18 Օգոստոս 23:41 ՖՈՏՈ․ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, հարսնաքույր է Իլոնայի և Արմենի հարսանիքին
16 Օգոստոս 23:39 Սկսած ժամը 09:30-ից ՀՀ-ում որևէ բնակավայրում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ/անջատումներ չունենք. Ռոմանոս Պետրոսյան
18 Օգոստոս 20:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է նախնական տվյալներով ինքնասպան եղած գործարարը և ինչ են արձանագրել իրավապահները դեպքի վայրում
18 Օգոստոս 23:41 ՖՈՏՈ․ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, հարսնաքույր է Իլոնայի և Արմենի հարսանիքին
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ