Գողացել էին 2 շիշ վիսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 27-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ 15-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետից գողություն է կատարվել և իրենք գողին բռնել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1956 թ. ծնված Լևոն Խ.-ն և 1963 թ. ծնված Օքսեն Մ.-ն ժամը 17.30-ին սուպերմարկետից փորձել են գողանալ երկու շիշ կոնյակ, սակայն գողությունը կանխվել է սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ այդ նույն անձինք մարտի 25-ին նույն խանութից գողացել են 2 շիշ վիսկի: Լևոն Խ.-ն և Օքսեն Մ.-ն բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս