ԿԵՂԾ ՏՈՄՍԵՐ Մար 29,2013 00:00 Մարտի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Երեւան-Մոսկվա չվերթի երկու ուղեւոր՝ մայր ու աղջիկ, երբ տոմսերը ձեռքներին մոտեցել են ադմինիստրացիային, պարզվել է, որ դրանք կեղծ են: Ըստ ուղեւորների՝ տոմսերը գնել են մարտի 12-ին՝ Կորյունի փողոցից՝ բժշկական ուսումնարանի հարակից տարածքում գտնվող ավիատոմսի վաճառքի կետից: Ի դեպ, զարմանալիորեն վաճառողը դեռ հայտնաբերված չէ:
ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾԸ Մար 29,2013 00:00 2012թ. Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հայտարարեց, որ աշխարհի պետությունների 2/3-ը կոռուպցիոն բարձր մակարդակի վրա են գտնվում: Կարծես թե դժվար էր նախապատվությունը տալ ամենակոռումպացված մարդուն, սակայն «Կազմակերպված հանցավորության եւ կաշառակերության զեկույց-նախագիծ» ոչ կառավարական լրագրողական-հետաքննչական կազմակերպությունը, որը հիմնված է Սարաեւոյում եւ Բուխարեստում, «Տարվա կաշառակեր մարդ» անվանակարգի թագն այս անգամ տվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Մեզ մնում …
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՈՒՇԱՑՈՒՄԸ` ԿՐԱԿՈՑԻ ՊԱՏՃԱ՞Ռ Մար 29,2013 00:00 Մարտի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանի թիվ 159 ավագ դպրոցի հետնամասի խաղահրապարակում կրակոց է հնչել: Կրակոցի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 45-ամյա Սարգիս Սողոմոնյանը, ում վիրահատել են: Ըստ Սարգիսի հարեւանների՝ կրակոցի պատճառը եղել է աշխատավարձի ուշացումը:Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց թիվ 159 ավագ դպրոց: Ինչպես գիտենք, դպրոցներում այս …
ՅՈՒՂՈՏ ՊԱՏԱՌ Մար 29,2013 00:00 Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 35 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը Հայաստանում հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար: Իսկ թե այդ գումարի որ մասը կծառայի նպատակին, դժվար չէ ենթադրել:
ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Մար 29,2013 00:00 Նախօրեին՝ ժամը 20:51-ին, ԱԺ կենտրոնական մասնաշենքի նկուղից դուրս եկող ծխի պատճառը եղել է ԱԺ բանվորներից մեկի՝ գետնին նետած ծխախոտը: Պարզվել է, որ մարտի 27-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ ԱԺ աշխատակից 59-ամյա Աշոտ Ղազանչյանը, որը պատասխանատու էր տվյալ տարածքի պահպանության համար, գնացել է շենքի նկուղ, ստուգել՝ արդյոք ամեն ինչ կարգին է, ծխախոտի ծխացող մնացորդը նետել գետնին, …
ԲՈՒԺՎՈՒՄ Է Մար 29,2013 00:00 Մարտի 25-ին կալանավորված 25-ամյա Վրեժ Գալստյանը, որը մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով էր ներխուժել դանակով եւ հրազենային վնասվածք ստացել, դեռեւս բուժվում է: Նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը: Նշենք, որ Վ. Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, …
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԹՌԱՆ Մար 29,2013 00:00 Երեկ կառավարության նիստից, ինչպես միշտ, գրեթե բոլոր նախարարները «անհետացան» հետնամուտքով, իսկ պաշտպանության նախարարին օգնեց փախչել մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Իր «բարեկրթությամբ» աչքի ընկավ քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադեւոսյանը, որը խրոխտ քայլերով կառավարության շենք մտնելիս խուլ էր ձեւանում՝ տպավորություն ստեղծելով, որ չի լսում լրագրողների կողմից հնչեցված հարցերը: Նիստից հետո նա եւս շենքը լքեց հետնամուտքից: Միայն ՀՀ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մար 29,2013 00:00 ԹՈՒՐՔԻ ԽԵԼՔԹուրքիան Արաքս գետի վերին հոսանքներում կառուցում է ջրամբարներ, որոնք կարող են էապես ազդել Արաքս գետի թողունակության վրա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արաքս գետի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:Արդեն կառուցվել է 2 ջրամբար. Շիրիմքյուի ջրամբարը (թարգմանաբար նշանակում է Քաղցր ավան)՝ 1.9 մլն խոր. մետր տարողությամբ, եւ Բայբուրդի ջրամբարը՝ 52 մլն խոր. …
ԱՐՏԱԳԱՂԹԸ ԿԱՆԽԵԼՈ՞Ւ ԵՆ «ՉՈՐ ՓՈՂՈՎ» Մար 29,2013 00:00 Տիգրան Սարգսյանի կառավարությունը շարունակում է «հաճելիորեն» զարմացնել հայ հասարակությանը երբեմն դրսեւորվող շռայլություններով: Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից` պահուստային ֆոնդի հաշվից, նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձի ենթարկված թեկնածուի` Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար 20 մլն 500 հազար դրամ, այսինքն` մոտ 50 հազար ԱՄՆ դոլար տարամադրելու մասին: Ուշագրավն այն է, որ այս …
ՆՈՐ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐ Մար 29,2013 00:00 Կառավարության երեկվա նիստում հավանություն է տրվել Շվեդիայի թագավորությունում, Մեքսիկայի Միացյալ Նահանգներում եւ Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանատներ ստեղծելու որոշմանը: Նկատենք, որ սրանք այն երկրներն են, ուր վերջերս այցելել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ու այս դեսպանատների բացման համար կառավարությունը պետք է հատկացնի մոտ 400 մլն ՀՀ դրամ:
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
07 Մայիս 08:21 Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թափը.«Ժողովուրդ»
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց