“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ, հետեւելով Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ու դրան զուգահեռ երկրում տեղի ունեցող իրադարձություններին, եկել է մի եզրահանգման, որ Սերժ Սարգսյանը, միեւնույն է, չի ընտրվել, նրան՝ որպես ՀՀ նախագահի, Հայաստանի ներսում չեն ընդունում, եւ որ ամենակարեւորն է՝ նա այդպես էլ չլեգիտիմացավ: “Շատ հետաքրքիր ինագուրացիա էր. ամենապատկառելի ներկայացուցչությունն ուներ Ռուսաստանի Դաշնությունը, …