Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, նշել էր. «Էստեղ՝ Գյումրիում, ունենք երկու, չեմ վախենում օգտագործել, կլան, որոնք, չգիտես ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով,զոռբայություններով, ջարդուփշուր անելով, իրենցն են թելադրել: Բայց չի լինի այլեւս: Ավարտվեց դարաշրջանը: Զոռբայություն այլեւս Հայաստանի Հանրապետությունում եւ Գյումրիում չի լինելու: Բոլորը նրանք, ովքեր փորձելու են անօրինականությամբ, զենքով …