Շվեդիայի Մալմո քաղաքում՝ Malmo Arena-ում, կայացավ “Եվրատեսիլ – 2013”-ի երկրորդ կիսաեզրափակիչը, և Հայաստանը ներկայացնող՝ 11-րդ համարի ներքո մեր մասնակից “Դորիանս” խումբը՝ Գոռ Սուջյանի մենակատարմամբ հանդես եկավ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի Lonely Planet երգով: “Դորիանս” խումբը հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը՝ անցնելով եզրափակիչ: 17 մասնակիցներից հաջորդ փուլ անցան ևս 9-ը՝ Հունգարիա, Ադրբեջան, Վրաստան, Ռումինիա, Նորվեգիա, Իսլանդիա, Ֆինլանդիա, …