Խոստովանություն ոստիկանությունում Հուն 06,2013 17:31 Հունիսի 5-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 33-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իր վարած “ՎԱԶ-21213” մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
ԿԻՍԱՔԱՆԴ ՏՆԱԿՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՌՆԵՏՆԵՐԻ ՀԵՏ Հուն 06,2013 17:29 24-ամյա Նարինե Հարությունյանն իր ամուսնու եւ չորս երեխաների հետ ապրում է Թբիլիսյան խճուղու 3/4 հասցեում գտնվող “ԷԿՈ ԱՌ” ՓԲԸ-ի (սանմաքրման) հանրակացարանի հարեւանությամբ գտնվող նախկին պահակատանը: 10 քառակուսի մետր մակերեսով կացարանը, որտեղ բնակվում է ընտանիքը, կիսաքանդ տնակ է` կոմունալ պայմանների իսպառ բացակայությամբ: Նարինեի ամուսինը բանվոր է աշխատել “Դավթաշեն” բնակֆոնդում, սակայն ավելի քան մեկ ամիս է, ինչ …
Պոկվել է Զվարթնոց օդանավակայանի VIP սրահի տանիքը Հուն 06,2013 17:24 Հունիսի 6-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի “VIP” սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան:
Դոլարի փոխարժեքը կտրուկ նվազեց Հուն 06,2013 17:19 “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ հունիսի 6-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 413,72 դրամ: Բորսայում այսօր վաճառվել է 1.55 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 412 դրամ, վաճառքինը՝ 414,5 դրամ:
Կինը հետախուզվում էր անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքով Հուն 06,2013 16:16 Հունիսի 5-ին՝ ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Կասյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Նարինե Հ.-ին, որը փետրվարի 10-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքով:
ՊՆ-ն ֆիզիկապես կոփված աղջիկների ընդունելություն է սկսվել Հուն 06,2013 16:13 Հիմք ընդունելով “Զինվորական ծառայություն անցնելու մասին” ՀՀ օրենքի 1-ին գլխի 4-րդ հոդվածի 3-րդ կետը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013/2014 ուսումնական տարում հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում։ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող, 18 տարին լրացած, ֆիզիկապես կոփված, “մաթեմատիկա” եւ “ֆիզիկա” առարկաներից միասնական քննության վկայագիր …
ՀԷԿ-Ը ԾԱԽԵԼ ԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱ՞ՆԸ Հուն 06,2013 14:58 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը մտադիր է վաճառել Որոտանհէկ-ն ամերիկյան ինչ-որ կազմակերպության: Առաջին հայացքից կարելի է կարծել, որ այստեղ որեւէ արտառոց բան չկա, քանի որ Հայաստանում ամեն ինչ վաճառվում է: Բայց Որոտանհէկ-ը սովորական հիդրոկայան չէ, այն մեծ ստրատեգիական նշանակություն ունեցող կայան է ողջ էներգահամակարգի համար, քանի որ իր հզորությամբ կայանը կարողանում է ապահովել էներգահամակարգում լարման խիստ …
Տան բակում օձ է հայտնաբերվել Հուն 06,2013 14:49 Այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Երիտասարդական 3-րդ փողոցի թիվ 27 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Օձը հայտնաբերվել է եւ տեղափոխվել անվտանգ տարածք:
Վթար Երասխ-Երեվան ճանապարհին, 37-ամյա ուղեվորը տեղում մահացել է Հուն 06,2013 14:47 Երասխ-Երևան ճանապարհի 67-րդ կմ-ին հունիսի 5-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1976 թ. ծնված Տիգրան Վարդանյանը, տեղում մահացել է։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության կայքից՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Սուրեն Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից Հուն 06,2013 14:40 Կառավարությունն այսօր ընդունեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնից ազատվելու դիմումը: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացավ, ևս երկուսը՝ վերջինիս եղբայր Արտակ Բուդաղյանը, ով N զորամասի հրամանատար է, և Սյունիքի մարզպետի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը, ստացան հրազենային վնասվածքներ և տեղափոխվեցին հիվանդանոց:
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
14:25 ՖՈՏՈ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ասեցին գնում ենք զբոսնելու, հետո տեսանք՝ ուր ենք եկել․ դիմում ԱԱԾ․ բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար են տվել
14 Մայիս 22:21 ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով