Մայր Աթոռում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ Հուլ 11,2013 17:05 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ: Հուլիսի 10-ից, հայրապետական տնօրինությամբ, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Հյուրընկալվել եվ գողություն է կատարել Հուլ 11,2013 17:03 Ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացած 73-ամյա կինը հայտնել է, որ անհայտ պայմաններում իր բնակարանի հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել են 55.000 դրամ: Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Հռիփսիմե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հյուրընկալվելով կնոջ բնակարանում, հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել է նշված գումարը: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է …
ՀՅԴ-ն ՉԻ ՇԱՐԺՎՈՒՄ ԱՆՀԱՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐՈՎ Հուլ 11,2013 17:00 Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ում խմորումներ են սկսվել, մասնավորապես ՀՅԴ լիբանանյան ու ամերիկյան կառույցները պահանջում են արտահերթ ժողով անցկացնել, որպեսզի քննարկեն կուսակցության վերնախավում տիրող իրավիճակը, այդ թվում` ՀՅԴ ԳՄ-ի ու բյուրոյի նոր ղեկավարության ընտրության հարցը: ՀՅԴ-ում նաեւ ցանկանում են դնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի փոփոխության հարցը: Այս թեմայով “Ժողովուրդ”-ը զրուցեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր …
ԲՀԿ-ական պատգամավորը սնանկ է ճանաչվել Հուլ 11,2013 16:28 ՀՀ Վճռաբեկ դատարանի` 29.05.2013թ. որոշմամբ Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” կուսակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել. հայտնում է ՎՏԲ բանկի պաշտոնական կայքը: 2010 թվականի նոյեմբեր ամսից “ՏԲ-Հայաստան” բանկը բանակցություններ էր տանում պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ, բանկի վարկառու Տիգրան Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից բանկի առջև ունեցած …
Սեյրան Օհանյանն ընդունել է մահացած զինվորի ծնողներին Հուլ 11,2013 16:25 ՀՀ պաշտպանության նախարարն այսօր ընդունել է 05.07.2013թ. ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներին՝ Աբրիկ Միսակի Լալազարյանին և Անահիտ Բագրատի Հայրապետյանին. հայտնում է ՊՆ կայքը: Ընդունելությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Ա.Հարությունյանը և ՀՀ ՊՆ …
Տան հողամասում 3 մետր խորությամբ փոս է գոյացել Հուլ 11,2013 16:14 Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 10.35-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Արին գյուղում` Վ. Կոստանյանին պատկանող հողամասում, առկա է փոս (60 սմ լայնություն, 70 սմ երկարութուն եւ 3 մ խորություն): Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված …
Դիտելով հեռուստահաղորդումը՝ տուժողը ճանաչել է իրեն կողոպտողին Հուլ 11,2013 16:11 Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 63-ամյա կինը հայտնել է, որ երեք շաբաթ առաջ իրենց շենքի մուտքում գողացել են իր ոսկյա շղթան, և օրերս դիտելով “Հերթապահ մաս” հեռուստահաղորդումը՝ ինքը ճանաչել է իրեն կողոպտողին: Ոստիկանները պարզել են, որ տվյալ անձնավորությունը՝ 1986 թ. ծնված Արտակ Ա.-ն, Էստոնական փողոցի թիվ 3 շենքի մուտքում հափշտակել է ոստիկանություն …
Ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 126 դեպք Հուլ 11,2013 15:55 Այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանությունը բացահայտել է ընթացիկ եւ նախկին տարիներին կատարված հանցագործությունների 126 դեպք: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ 126 դեպքից բացահատվել է սպանության 6, սպանության փորձի` 1, ավազակության` 6, գողության` 56 /որոնցից 32-ը` բնակարանային/, խուլիգանության` 2, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման` 7, մարմնական վնասվածք պատճառելու` 21, կողոպուտի 1, խարդախության 12 …
Ավտովթար Երեվան-Երասխ ճանապարհին. կա վիրավոր Հուլ 11,2013 14:51 Հուլիսի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, “Շեւրոլետ Քրուզ” մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է “ՎԱԶ-21011” մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով “Շեւրոլետ Քրուզ”-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հրդեհ Կապան քաղաքում Հուլ 11,2013 14:39 Հուլիսի 11-ին, ժամը 10.58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 5-րդ շենքի թիվ 3 բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.03-ին, մարվել՝ 11.04-ին: Այրվել են Բ.Բաբայանին պատկանող բնակարանի պատշգամբի փայտյա կառուցատարրերը՝ 1 քմ:
24 Հունիս 15:15 ՖՈՏՈ․ Լալա Մնացականյանը կյանքից զրկվելու օրը ներկայացում ուներ Հրազդան քաղաքի դրամատիկական թատրոնում
24 Հունիս 19:16 «Ստորագրահավաք և ակցիաներ ենք անելու»․ չարենցավանցիները պահանջում են հետ «վերադարձնել» իրենց անձնագրային բաժանմունքը
20 Հունիս 22:04 Ուսումնական թռիչքի ժամանակ օդաչուն գերազանցել է ձայնի արագությունը, ինչի հետևանքով տների տանիքներ են վնասվել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
20 Հունիս 22:04 Ուսումնական թռիչքի ժամանակ օդաչուն գերազանցել է ձայնի արագությունը, ինչի հետևանքով տների տանիքներ են վնասվել