Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Զգացմունք, թե բանականություն?… Բանականությունս միշտ ասում էր, որ մենք փոքր պետություն ենք, վատ աշխարհագրական դիրքով, ծվարած սարերի, լեռների վրա, առանց բնական լուրջ հարստությունների, շրջապատված թշնամիներով, կքած տարածքային լուրջ խնդիրների բեռի տակ, գոյատևման օրախնդիր պրոբլեմներով: Մենք նման ենք բռի մեջ բզզացող ճանճի, որին կարող են արհամարհանքով …