Սյունիքում ընտրություններն անազատ էին եվ անարդար Սեպ 30,2013 16:09 Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ եւ անարդար: Ընտրությունների ընթացքում եւ դրան նախորդած նախընտրական շրջանում տեղ գտած խախտումներն էապես ազդեցին արդյունքների վրա՝ ետ պահելով հազարավոր ընտրողների իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելուց, ինչի պատճառով դրանք առանձնացան ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշով: Մտնելով այս …
ԲԱՆԱՆՑ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ Սեպ 30,2013 16:04 “Բանանց” ֆուտբոլային ակումբի նախկին տնօրեն Սարգիս Իսրայելյանի աշխատանքից ազատվելուց հետո ակումբում մեծ փոփոխություններ տեղի ունեցան: Ակումբի նախագահ Կառլեն Մկրտչյանի կողմից տրված գրավոր լիազորագրի համաձայն՝ Կարեն Դավթյանը 2013թ. հունիսի 1-ից ստանձնեց փոխտնօրենի պարտականությունները, ինչից հետո տասնյակ աշխատակիցներ պարտադրված ազատվեցին աշխատանքից: Հիմա էլ փոխտնօրենը նախադրյալներ է ստեղծում, որ աշխատանքից ազատվի նաեւ “Բանանց” եւ “Ֆավորիտ” ակումբների կադրերի …
Հրանտ Բագրատյանի ներկայացրած նախագծերը մերժվեցին Սեպ 30,2013 15:46 ԱԺ “Հայ ազգային կոնգրես” խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենքի երեք նախագծերն այսօր ներկայացվեցին ԱԺ պատգամավորների քվեարկությանը, որոնց ԱԺ մեծամասնություն կազմող “Հանրապետական” խմբակցության պատգամավորները, ինչպես նաև կոալիցիոն մաս կազմող “Օրինաց երկիր” խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին: Պատգամավորի կողմից ներկայացվել էր երեք նախագիծ, որոնք դրվեցին քվերակության` չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում …
Ջրամատակարարման դադար Մալաթիա-Սեբաստիայում Սեպ 30,2013 15:41 “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Զորավար Անդրանիկի թաղամասի Բ-1 զանգվածի 54/1, 54/2, 61, 61ա, 61բ, 61գ, 62, 64-73, 111ա, 111բ, 112-115, 93-110 համարների, Բ-2 զանգվածի Ճառագայթային փող. Ա, Բ, Վ, Գ, 1-6, 73-79, 81, 81ա, 82, 83, 85, 89, 91-95, …
Խոշոր խցանում Հաղթանակ կամրջի վրա Սեպ 30,2013 15:35 Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 08:30-ի սահմաններում՝ Հաղթանակ կամրջի վրա, բախվել էին 4 տրանսպորտային միջոց: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ճանապարհային ոստիկանության հետքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, սակայն, չգիտես ինչու վթարի վայրում “չափ ու ձևը” ժամեր տևեց, ինչն էլ նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար …
Օպերատիվ իրավիճակը` Հանրապետությունում Սեպ 30,2013 15:31 Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 32 դեպքից բացահայտվել է 16-ը, մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից` 18-ը, իսկ խարդախության 17 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության` 5, խարդախության` 2, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 3 օրերի ընթացքում …
Հաստատվել են հեռակա ասպիրանտուրայի տեղերը Սեպ 30,2013 15:29 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, hիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլիի 4-ի N 400-Ն որոշման 3-րդ կետը, հրաման է ստորագրել ,ՀՀ 2013/2014 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասինե: Ըստ հրամանի` Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին տրամադրվել է 239 (անվճար) հեռակա ասպիրանտական տեղ:
Սեպտեմբերին գները շարունակել են բարձրանալ Սեպ 30,2013 14:41 Սեպտեմբերին 2012թ.-ի սեպտեմբերի համեմատ սպառողական գները բաձրացել են 8.2%ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Գնաճը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների և ծառայությունների թանկացմամբ: Պարենային ապրանքները նույն ժամանակում թանկացել են 8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3.4%-ով, իսկ ծառայությունները՝ 10.9%-ով: Այս տարվա ընթացքում, այսինքն՝ հունվար-սեպտեմբերին, 2012թ.-ն նույն ժամանակի համեմատ սպառողական գները բարձրացել են 5.6 տոկոսով: …
Այսօր թարգմանիչների միջազգային օրն է Սեպ 30,2013 14:34 Այսօր թարգմանիչների միջազգային օրն է: Միջազգային օր սահմանելու մասին առաջարկությունն առաջին անգամ արվել է 1991-ին՝ Թարգմանիչների միջազգային ֆեդերացիայի կողմից: Սեպտեմբերի 30-ի ընտությունը պատահական չէր: Այդ օրն է կյանքից հեռացել նշանավոր բարեգործ, թարգմանիչների հովանավոր Հերոնիմ Ստրիդոնսկին: 386 թվականին բնակություն հաստատելով Բեթղեհեմում, նա լատիներեն է թարգմանել Աստվածաշունչը:
ԿԲ-ն մեկնարկոմ է Իմ Ֆինանսների միամսյակ ծրագիրը Սեպ 30,2013 14:28 Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել “Իմ Ֆինանսների միամսյակ” ծրագրի բացումը: Հոկտեմբերը հայտարարվել է անձնական ֆինանսներին նվիրված ամիս: Ծրագրի նպատակն է՝ բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների “ճիշտ” կառավարմանը: Ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումը և անձնական ֆինանսների “ճիշտ” և գիտակից կառավարումը կարևոր նախադրյալներ են ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարելավման գործընթացում: Ծրագիրը կարևոր է հատկապես մարզերի …
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
26 Ապրիլ 07:47 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
23 Ապրիլ 16:25 Ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարայի պիտակի տակ հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
25 Ապրիլ 08:05 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
19 Ապրիլ 16:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
29 Մարտ 13:25 Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց