ԳՅՈՒՄՐՈՒ ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ Հոկ 21,2013 14:19 Գյումրու օրվան նվիրված տոնակատարությունը վերջացավ, սակայն Գյումրու նախկին ու ներկա քաղաքապետերի լուռ պատերազմի մասին լուրերը շարունակվեցին նոր թափով: Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած տոնակատարությունը նվիրված էր քաղաքի 2787-ամյակին: Նշենք, որ տոնը շարժական է եւ հիմնականում հոկտեմբեր ամսին է նշվում: Եվ հետաքրքիրն այն է, որ ընտրություններից հետո առաջին անգամն էր, որ նոր ձեւավորված իշխանությունը գյումրեցիների հետ …
Պատահար Մաշտոցի թունելում Հոկ 21,2013 14:14 Երեւանի Մաշտոցի պողոտայի թունելում հոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իրար են բախվել “Ֆոլքսվագեն” եւ “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնու են, որ “Ֆոլքսվագեն”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Հայոց ցեղասպանության բանաձեվի քննարկումը չեխ սենատորների հետ ԵՀՄՖ-ի պատվիրակության կողմից Հոկ 21,2013 14:07 Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ չնայած Չեխիայում ազեր-թուրքական լոբբինգի խիստ ծավալուն դիվանագիտական գործնեությանը՝ սենսացիոն նորություն է ստացվել Չեխիայի սենատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման կապակցությամբ: Երկարամյա հայանպաստ գործունեությամբ հայտնի Չեխիայի պառլամենտի անդամ Յառոմիր Շտետինայի հրավերով հոկտեմբերի 17-ին Եվոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը և փոխնախագահ Հարություն Առաքելյանը …
Գյումրեցի 2 երեխաների կյանքը վտանգված է Հոկ 21,2013 12:14 Գյումրիի Մուշ 2 թաղամասում բնակավող անապահով ընտանիքի՝ Մանուկյան Քրիստինեի և Ղուկասյան Արտյոմի զավակն ու դուստրը օգնության կարիք ունեն: 2006թ. ծնված Հովհաննին, ով տառապում է ռետրոցերեբելյար արխնոիդալ կիստա հիվանդությամբ, շտապ վիրահատություն կարիք ունի: Նրա քույրը՝ Ղուկասյան Մարիամիկը, տառապում է կապիլյարայսքսիկալով /արյան մազանոթների պայթում/: Բալիկների կյանքը փրկելու համար կարելի է գումար փոխանցել ՅՈՒՆԻԲԱՆԿԻ հետևյալ հաշվեհամարներին /ստացող՝ Աննա …
Մոտոցիկլետը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին Հոկ 21,2013 12:12 Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, “Դնեպր” մակնիշի մոտոցիկլետը Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Ալավերդի” բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:
Ոստիկանության հետաքննիչին մեղադրանք է առաջադրվել Հոկ 21,2013 12:06 Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վահե Խաչատրյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նախապատրաստվող նյութերով կազմած, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր եւ իրադարձություններ հավաստող պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունում, անձնական դրդումներով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ նմանեցման …
Համաներմամբ ազատ են արձակվել 558 դատապարտյալ Հոկ 21,2013 12:03 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի “Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ազատ են արձակվել 558 դատապարտյալ: “Էրեբունի” ՔԿՀ – 170 “Կոշ” ՔԿՀ -108 “Նուբարաշեն” ՔԿՀ-63 “Վարդաշեն” ՔԿՀ – 47 “Արթիկ” ՔԿՀ – 33 “Սեւան” ՔԿՀ – 50 …
ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ՎՐԱ ՆԱՎՍ ԿԱ Հոկ 21,2013 11:59 Դերասան ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆԸ նկարահանվել է “Խաչագողի հիշատակարանը” գեղարվեստական ֆիլմում, “Հանուն սիրո”, “Քաղցր կյանք” սերիալներում: Հիմա էլ զբաղված է Մալյան, “Գոյ” թատրոններում եւ “32 թատրոնում”: Բացի այդ՝ Սամվելը Հանրային հեռուստատեսությամբ վարում է “Հայադարան” հաղորդումը: -Որքանո՞վ են հասանելի ու բաց հեռուստատեսությունն ու թատրոնները դերասանի համար: -Ես 2006թ.-ին եմ ավարտել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը` Արմեն Մազմանյանի կուրսը: …
Հրաձգություն՝ Մոսկվայում. երեք հայ հոսպիտալացվել է. (տեսանյութ) Հոկ 21,2013 11:07 Ինչպես հայտնում է Lifenews-ը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի “Պրինց” ռեստորանային համալիրի մոտակայքում առավոտյան ժամը 4-00-ի սահմաններում տեղի է ունեցել հրաձգության: Վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել 3 մարդ` 19-ամյա Գանիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը և 21-ամյա Արման Սարգսյանը: Նախնական տվյալներով՝ կրակել են երկու անհայտ անձինք: Հայտնի է, որ նրանք դեպքի վայրից թաքնվել են BMW մակնիշի ավտոմեքենայով:
Վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու Հոկ 21,2013 11:01 Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցների խաչմերուկում hոկտեմբերի 20-ին` ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Ըստ ոստիկանության մամուլի ծառայության՝ տղան բուժօգնության է դիմել “Արաբկիր” Բ/Կ, որից հետո “Սուրբ Աստվածամայր” Բ/Կ: Կատարվում է քննություն:
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
14 Հունիս 10:16 Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են բանտում․ զրկել են քնից ու ջրից, թույլ չեն տվել լվացվել, փոխել սպիտակեղենն ու հագուստը
14 Հունիս 22:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3500 դոլար գումարի դիմաց հիվանդություն չունեցող զինվորին խոստացել են տեղափոխել հիվանդանոց
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը