«Օրինաց Երկիր» կուսակցությունը (ՕԵԿ) հայտարարեց, որ «խնդրահարույց» է համարում կառավարությանն անդամակցությունը, և համարյա դուրս եկավ կոալիցիայից։ Համարյա, որովհետև այսօր ապրիլի 17-ն է, իսկ ՕԵԿ-ը՝ ի դեմս իր նախագահ Արթուր Բաղդասարյանի, իր վերջնական խոսքը կասի ապրիլի 25-ին, ու պետք չէ բացառել, որ փոշմանի։ Դրա նախադրյալները ստեղծվել են, երեկվա քաղխորհրդի որոշումը պետք է իբրև թե քննարկվի տարածքային կառույցներում, որոնք պետք է հաստատեն կամ մերժեն այն: