Ոչ իշխանական ուժեր այսօր Հայաստանում գոյություն չունեն․ «Առավոտ» Ապր 30,2014 08:18 «Կարծում եմ, որ այն, ինչ պիտի իրականացվեր ապրիլի 28-ին սպասվող «հուժկու» հանրահավաքի ձևով, իրականացվեց «հուժկու» քվեարկության արդյունքում»,– «Առավոտի»-ի հետ զրույցում ասաց ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։
Ռուբեն Հայրապետյանը չի մասնակցել էլիտար հարսանիքին․ «Ժամանակ» Ապր 30,2014 08:02 «Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանը չի մասնակցել «Ֆլորենցիա» ռեստորանում երեկ կայացած ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու եւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր հարսանիքին։
«Քաղաքականությունը կեղտոտ բան է, չգիտենք՝ ինչ կլինի»․ «Ժողովուրդ» Ապր 30,2014 07:50 Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով իրենց տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ հայ համայնքի դիրքորոշման մասին, ասաց հետեւյալը. «45 միլիոնանոց այդ երկրում ընդհանուր ապրում է մոտ 550.000 հայ ու ամենաշատ հայերը բնակվում են Դոնեցկի մարզում»:
Աշոտ Արսենյանին նեղում են բիզնեսում․ «Հայկական ժամանակ» Ապր 30,2014 07:37 Քաղաքական եւ բիզնես շրջանակներում խոսվում է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերության 50 տոկոսը։
Այսօր կհայտարարվի Արարատի մարզպետի պաշտոնանկության մասին․ «Հրապարակ» Ապր 30,2014 07:25 Այսօր կառավարության նիստում վերջապես կհայտարարվի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի պաշտոնանկության վերաբերյալ, որի մասին դեռ օրեր առաջ ենք գրել։ Գրիգորյանը կնշանակվի բնապահպանության նախարար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակի 8-րդ հորիզոնականում է․«Ժողովուրդ» Ապր 30,2014 07:10 ՊԵԿ-ն ապացուցեց, որ ամեն օր գովազդվող ձեռքբերումներն ընդամենը «փուչիկ» են: Միայն մեկ տվյալ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի սնանկացման եւ վաճառքի մասին խոսակցությունները չեն դադարում, խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Ավտոսիրողները` «Երևանյան գավաթ-2014»-ում Ապր 30,2014 01:12 Առաջին տեղերը զբաղեցրած 5 ավտոարշավորդները պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի տրամադրած գավաթներով։
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան