«Ժողովուրդ»-ը հումորային դաշտում առկա լճացման, գերբնական ուժերով լիցքավորվելու, կատակերգու լինելու հաճույքի եւ դժվարության մասին զրուցել է դերասան, հումորիստ, շոումեն Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի հետ: -Մկրտի՛չ, Ձեզ բավարարո՞ւմ են հումորային այն նախագծերը, որոնք այսօր ունենք, թե՞ կցանկանայիք այլ` նոր ռակուրսից դրսեւորվել: -Բնական է, որ դեռ շատ անելիքներ կան: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում մեր ասպարեզում ստեղծագործական …