Այսօր՝ 2018թ. փետրվարի 27-ին, Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Հանրապետական խորհրդի և Մտավորականների խորհրդի հանդիպումը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Արմեն Սարգսյանի առաջարկով հանդիպման մասնակիցները նախ բազմաթիվ հարցադրումներ և մտահոգություններ ներկայացրեցին: Մասնավորապես, արտագաղթ՝ պատճառների բացահայտում և վերացում, կրթության, առողջապահության, մշակույթի, տուրիզմի, ներքին տուրիզմի, բնապահպանության, արևային էներգիայի օգտագործման, սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր: Հատուկ …