ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

164, ԹԵ՞ 4

Վերջին երկու ամսվա ընթացքում Լոռու մարզի Դսեղ համայնքում անկել է մոտ 164 խոզ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Դսեղի համայնքապետ Նորիկ Քոչարյանից: Հիշեցնենք, որ օրերս Դսեղի համայնքապետը համապատասխան կառույցներին ահազանգել էր խոզերի անկման մասին, ինչի համար էլ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն այցելել էին Դսեղ: «Ժողովուրդ»-ը համայնքապետ Քոչարյանից տեղեկացավ, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն. «Ընտանիք կա, որն ուներ 32 խոզ, բայց հիմա ոչ մի հատ չունի, սատկել են, ինքն էլ տարել է ու խորը թաղել դրանց: Հարկ եղած դեպքում կարող ենք տեղը ցույց տալ»: Գյուղապետի ներկայացմամբ՝ խոզերը թուլանում են, սկսում են չուտել, հետո կարմրում են ու սատկում: Նրա խոսքով՝ հարակից համայնքներում էլ է նույն վիճակը. «Անցյալ տարի նման բան չկար: Միայն 2005թ.-ին է նման բան եղել: Սարի խոզերը չէին սատկում, բայց հետո նրանք էլ սկսեցին»: Սակայն ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ահազանգից հետո ՍԱՊԾ մասնագետներն այցելել են համայնք, ուսումնասիրել իրավիճակը եւ պարզել, որ խոսքն ընդամենը անկած չորս խոզի գոճիների մասին է: «Մասնագետների կարծիքով՝ գոճիներն անկել են եղանակային կամ սանիտարահիգիենիկ պայմանների պատճառով: Այդ 164 խոզի անկման մասով ոչինչ չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ահազանգեր չեն եղել, եւ այդ մասին չի բարձրաձայնվել»,-լրացրեց ՍԱՊԾ խոսնակը:

 

 

ԵՐԵՔԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ ԵՆ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են 2 զինծառայողներ` Շմավոն Կյուրեղյանը եւ Պարույր Մկրտչյանը: Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Պարույրի քույրը` Անուշ Մկրտչյանը, ասաց, որ զորամասում այս օրերին եւս երեք զինվորի են հարցաքննում. «Մեր հարազատները գնացել էին զորամաս ու այնտեղ այդ մասին իմացել են: Այլ բան մեզ հայտնի չէ: Մենք միայն շորերը փոխանցեցինք, որ տան Պարույրին մեկուսարանում ու վերջ»:




Լրահոս