«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Արամ Խաչատրյան – 120» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական, երաժշտական, հասարակական գործունեությունը, արժեւորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել նրա ստեղծագործության դերը հայ եւ համաշխարհային երաժշտության մեջ, նախանշել զարգացման ուղիները։ «Աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, …