Ամենաերկար հարսանեկան զգեստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուխարեստում անցկացվող ավանդական Հարսանեկան տոնավաճառի կազմակերպիչների նախաձեռնությամբ կարվել է աշխարհի ամենաերկար հարսանեկան զգեստը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Փղոսկրի գույնի մետաքսե զգեստի փեշն ունի 1.85 մղոն երկարություն: Զգեստի ստեղծման աշխատանքները տևել են 100 օր, որի ընթացքում օգտագործվել է 1857 ասեղ եվ 150 կոճ, իսկ Իտալիայից եւ Ֆրանսիայից բերված կտորի ընդհանուր արժեքը 5 հազար ֆունտ սթեռլինգ է:




Լրահոս