Բակո Սահակյանը ընդունել է Ռուսաստանից եվ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ մտավորականների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապոտության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ընդունել է “Ռուսական խոսքի օրերի” շրջանակներում Ռուսաստանից եւ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ մտավորականների:Հանդիպմանը քննարկվել է մեր հանրապետությունում ռուսաց լեզվի ուսուցման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը ողջունել է նման միջոցառումների կազմակերպումն Արցախում ՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ տեղ է հատկացվում ռուսաց լեզվին՝ այն դիտարկելով ինչպես մշակույթի զարգացման, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի հետագա խորացման տեսանկյունից:Հանդիպմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս