Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող փաստաբանը գրավով ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առևտրային կաշառք վերցնելու մեջ մեղադրվող փաստաբան Արշավիր Խալափյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց փաստաբանի պաշտպան Իրինա Մանուկյանը, ով հավելեց, որ Խալափյանի հարազատներին հաջողվել է հավաքել դատարանի սահմանած մեկ մլն դրամ գումարը:

Հիշեցնենք, որ Սյունիքի ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել փաստաբան Արշավիր Խալափյանի կողմից առևտրային կաշառք (ՔՕ 200 հոդված 3-րդ մաս) ստանալու առիթով:

Իսկ օգոստոսի 4-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:




Լրահոս