Ես կվերադառնամ 2015-ի հուլիսի 1-ին. Առնոլդ Շվարցենեգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրաճանաչ հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը հրապարակել է նոր՝ 5-րդ «Տերմինատորի» անվանումն ու մեծ էկրանին դուրս գալու ժամանակը:

Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են օրերս, հիմա գործը մոնտաժողներինն է. տեղեկացնում է Contact Music-ը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Terminator Genisys-ի ողջ թիմին՝ ֆանտաստիկ աշխատանքի համար: Այն բարդ էր, ուրախ և օգտակար: Բոլորը՝ մենեջերից մինչև օպերատոր ու շպարող, իրենց լուման են ներդրել մեր կինոնկարի մեջ: Առանց ձեզ՝ մեզ մոտ ոչինչ չէր ստացվի: Երազում եմ հնարավորինս շուտ տեսնել մեր ծրագրի եզրափակիչ վարկածը: Ես կվերադառնամ 2015-ի հուլիսի 1-ին», – գրել է դերասանը Instagram-ի իր էջում:

Նրա գրառումից երկրպագուներն իմացել են նաև նոր ֆիլմի անվանումն ու ցուցադրման ժամկետը: Վերջերս հայտնի է դարձել նաև, որ ֆիլմի աշխատանքներում ներգրավված է եղել 1984թ. նկարահանված առաջին «Տերմինատորի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը:




Լրահոս