Որն էր բանկի աշխատակցի ինքնասպանության պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 3-ին «Հաղթանակ» կամրջից նետվելով ինքնասպան էր եղել «Արարատբանկ»-ի Ամիրյան փողոցում գտնվող մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 58-ամյա Միքայել Քերոբյանը: Նրա հարազատների շրջանում խոսակցություններ կան, որ Միքայելի այս քայլը« միգուցե« կապված է սիրուհու հետ:

Ըստ շրջանառվող լուրերի, Միքայել Քերոբյանը ինքնասպանությունից մեկ օր առաջ աշխատանքի չի գնացել: Տեղեկություններ էին տարածվել, որ Միքայելը լուրջ պարտքեր է ունեցել, սակայն նրա հարազատներին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ,  ինքնասպանը ոչ մի պարտք չի ունեցել: Ավելին, ըստ հարազատների, նա է միշտ ուրիշներին պարտքով գումար տվել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Միքայեն ունի երկու երեխա: Որդին նոր է վերադարձել բանակից, իսկ դուստրն այս տարի է ավարտել դպրոցը: Այսպիսով` եթե պարտքեր չուներ« ու բացի այդ` զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն« տարակուսելի է« թե ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության: Բանկի կառավարչի տեղակալի հարազատներին մոտ կանգնած աղբյուրների խոսքով` հնարավոր է` Միքայելին այդ քայլին հասցրել է նրա սիրուհին:

Նկատենք, որ սա միակ դեպքը չէ, երբ նշված բանկի աշխատակիցներն առեղծվածային պայմաններում մահանում են: Դեռեւս 2009թ. ԱՄՆ-ում՝ Գլենդել քաղաքում սպանվել էր «Արարատբանկ»-ի նախկին աշխատակից Արա Տերունյանը: «Գլենդել Նյուզ Պրես»-ի փոխանցմամբ՝ Նորդ Հոլիվուդ թաղամասում 35-ամյա Տերունյանն ու նրա կինը իրենց «Լեքսուս SUV՚» մակնիշի մեքենայում նստած սպասելիս են եղել բժշկին« երբ մարդասպանը մոտեցել եւ կրակել է նրանց վրա:

Ականատեսների պատմելով՝ 7 կրակոց է արձակվել: Մարդասպանը սպանությունից հետո հեռացել է իր կապույտ գույնի, առանց համարանիշերի մեքենայով: Մեկ այլ ականատես էլ ոստիկանությանը հայտնել է« որ մարդասպանը եղել է սեւամորթ, մոտ 180 սմ հասակով: Տերունյանի ընկերը՝ Հովիկ Դադասյանը կայքին տեղեկացրել է,  որ Արա Տերունյանի կինը հղի է եղել: Ըստ Դադասյանի՝ Արա Տերունյանը ժամանակին աշխատել է նաեւ Հայաստանի կենտրոնական բանկում: Ի դեպ,  «Արարատբանկ»-ից հայտնել էին, որ Արա Տերունյանն իրենց բանկում աշխատել է սպանությունից 6-7 տարի առաջ` որպես տնօրենի տեղակալ:

Հիշեցնենք, որ «Արարատբանկ»-ի սեփականատերը  «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն է, ով Սերժ Սարգսյանի հետ ունի քավորսանիկական հարաբերություններ:




Լրահոս