Որ երգերն են նվիրված «օրենքով գողերին» (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2011 թվականին Սանկտ-Պետերբուրգի Մոսկովյան կայարանում ձերբակալվում է հանրահայտ «օրենքով գող» Սաշա Սևերը: Հենց նրա մասին է Միխայիլ Կրուգը գրել իր «Վլադիմիրսկի ցենտրալ» երգը:

Ալեքսանդր Սևերը ճաղերի հետևում անց է կացրել 29 տարի: Այդ տարիները 8 անգամ դատապարտվելուց հետո են լրացել: «Գողը» դատապարտվել է խուլիգանության, գողության, ավազակային հարձակումների, զենքի և թմրանյութերի ապօրինի պահման համար: Թերևս, նրա հեղինակությանը սա պետք է հոգեպես շատ խոցեր, չէ՞ որ «օրենքով գողին»` թմրանյութը ձեռքին, կայարանում ձերբակալել էին:

Սևերի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին հերոինով լցված ներարկիչ և ևս 2 գրամ նույն թմրանյութից:

Մի խոսքով` «օրենքով գողին», ում, առանց կասկածի, բոլոր առումներով կարելի է անվանել կրկնահանցագործ, ստորագրությամբ բաց է թողնվում: Սևերը իրավապահներին ասել էր, թե հայտնաբերված թմրանյութերը սեփական օգտագործման համար էին նախատեսված, ոչ թե իրացման:

Սաշա Սևերն, իհարկե, մտել է քրեական աշխարհ՝ շնորհիվ Միխայիլ Կրուգի «Վլադիմիրսկի ցենտրալ» երգի: Ե՛վ Սևերը, և՛ Կրուգը Տվերում են ապրել: 90-ականների սկզբում Սևերը Տվերում «նայող» է կարգվել, իսկ ավելի ուշ ազատազրկվել է և պատիժը կրել հանրահայտ Վլադիմիրսկի ցենտրալ ՔԿՀ-ում, որն առավել հայտնի էր իր չափազանց խիստ կանոնակարգով:

Ադմինիստրացիային, սակայն, Սևերին «կոտրել» չի հաջողվում: Հետագայում, երբ նա ազատ է արձակվում, գլխին եկածի մասին պատմում է Միխայիլ Կրուգին, ով էլ գրել է այդ մասին հանրահայտ երգը` «Владимирский централ, ветер северный…»: Երգի օրիգինալ տարբերակն այլ ձևով էր հնչում` «Владимирский централ, Саша Северный…», սակայն Ալեքսանդր Սևերը անձնական ինչ-ինչ պատճառներով արգելում է երգչին գործածել իր անունը երգում:

Մեկ այլ տարբերակով՝ օգտագործված Եվգենիա Նովիկովայի և Գալինա Ժիրնովայի «Միխայիլ Կրուգի կյանքն ու մահը» գրքում, Կրուգն ինքն էր այցելում կալանավայր` ընկերոջը:

Ի դեպ, 2002 թվականին Կրուգի հուղարկավորությանն առկա է եղել նաև ծաղկեպսակ, որի վրա գրված էր՝ «Ալեքսանդր Սևերից»:

Սևերին հանրային դեմք չես համարի: Եթե Յապոնչիկի, Դեդ Հասանի և նման այլ հեղինակությունների մասին գիտեն անգամ դպրոցականները, ապա Սևերը ստվերում է: Եվ եթե երգը չլիներ, նա ստվերում էլ կմնար: Առավել ևս, ի տարբերություն ժամանակակից այլ «օրենքով գողերի»՝ Սևերը երկար ժամանակ է բանտում անցկացրել, ինչպես պահանջվում է «օրենքով գողից»:




Լրահոս