Մեր քաղաքացիները գո՞հ են երևանյան փողոցների լուսավորությունից. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախ օգտագործվող մի ասույթ կա. «Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով»: Սակայն մեր քաղաքամայր Երևանը, թերևս, այնքան գեղեցիկ չէր լինի առանց պատշաճ լուսավորման:

Armlur.am-ը  մեր համաքաղաքացիներից հետաքրքրվեց՝ գոհ են արդյոք մայրաքաղաքի լուսավորումից, թե ոչ:

Մեր զրուցակիցների մեծամասնությունը նշեց, որ լուսավորությունն ավելի շատ կենտրոնական հատվածում է լավ, իսկ ծայրամասերի մի զգալի հատված ըստ անհրաժեշտության լուսավորված չէ:

Հարցվողների մի մասն էլ սիրով արձանագրեց, որ Երևանում դրական տեղաշարժ կա պատշաճ լուսավորում ապահովելու գործում:




Լրահոս