Փոլ Մաքքարթնին նոր ալբոմ կձայնագրի ռեփեր Քանյե Ուեսթի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմտյան լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել, որ նախկին «բիթլ» Փոլ Մաքքարթնին մի քանի ընդհանուր երգ կձայնագրի ռեփեր Քանյե Ուսթի հետ: Հետաքրքրական է, որ վերջինս իրեն «սև բիթլ» է անվանում. տեղեկացնում է The Independent-ը:

Ըստ լուրերի՝ նրանց համատեղ երգերից մեկը կկոչվի Piss on My Grave («Միզի՛ր իմ գերեզմանի վրա»): Ավելի վաղ Փոլն ասել է, որ գնել է Քանյե Ուեսթի Yeezus ալբոմը, և այն իրեն շատ դուր է եկել: Բրիտանացու խոսքով՝ ինքը մտադիր է եղել հրավիրել Քանյե Ուեսթին և նրա գործընկեր Ջեյ-Զիին իր նոր New ալբոմում ձայնագրվելու համար, սակայն իր մեջ ուժ է գտել հրաժարվել գայթակղությունից:

Ինքը Քանյե Ուեսթը մի անգամ ասել էր, որ հաճույքով կաշխատի Փոլ Մաքքարթնիի հետ իր նոր սկավառակի վրա: Արտիստների պաշտոնական ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանել նրանց համագործակցության մասին տեղեկատվությունը:




Լրահոս