Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:Այս մասին armlur.am-ին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Խորհուրդը քննարկել և հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության ընդհանուր գնահատման արդյունքները, որոնց հիման վրա հանձնարարվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿե ՊՈԱԿ-ին`բելգիական Safege եւ իսպանական Eptisa ընկերությունների համատեղ ձեռնարկությանը հրավիրել պայմանագրային բանակցությունների: Խորհուրդը հաստատել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2012 թ.-ի առաջին և երկրորդ տրանշերի ամփոփ նախահաշիվները եւ “Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն” ՊՈԱԿ-ի 2012 -ի պահպանման ծախսերի նախահաշիվը:




Լրահոս