«Պորտու»-ն չի պատրաստվել վաճառել Ջեկսոն Մարտինեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պորտու»-ն չի պատրաստվել վաճառել Ջեկսոն Մարտինեսին վաճառել «Միլան»-ին: «Պորտու»-ի ղեկավարությունը հայտնել է, որ չի պատրաստվում Մարտինեսին վաճառել իտալական ակումբին. հայտնում է Football Italia-ն:

Իտալական ակումբը ցանկանում էր Կոլումբիայի հավաքականի 27-ամյա հարձակվողին ձեռք բերել որպես  Մարիո Բալոտելիին փոխարինող, ով մոտ ժամանակներս կտեղափոխվի «Լիվերպուլ»:

«Միլան»-ը պատրաստ էր առաջարկել ֆուտբոլիստի 1 տարվա վարձակալություն 4 մլն եվրոյով՝ հետագայում 20 մլն-ով նորից գնելու պատրաստակամությամբ:  Ավարտված մրցաշրջանում Մարտինեսը Պորտուգալիայի առաջնության ժամանակ անցկացրել է 30 խաղ, դարձել 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

 




Լրահոս