Մեր անկախությունը սպառվում է մեր իսկ իշխանության կողմից. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

24 տարի առաջ օգոստոսի 23-ին ընդունվեց ՀՀ անկախության հռչակագիրը: 1990 թվականի այս օրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլև նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման փաստացի իրողությանն իրավական տեսք տալու փորձ։

Սրանով անկախության հիմքերն ի սկզբանե դրվում էին միաժամանակ երկու «հենասյուների» վրա, որոնցից երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղը, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքի հիման վրա մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, հռչակեց իր անկախությունը։

Հռչակագրի ընդունումը ի՞նչ տվեց մեզ, մեր անկախ պետականության հաստատումը իր իրական առաքելությունն արդյոք կատարո՞ւմ է:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անկախության հռչակագիրը նույնացրեց արժանապատվության հետ:

«Անկախության հռչակագրի ընդունումը մեզ,ամենակարևորը, արժանապատվություն տվեց, մարդկանց տվեց հույս, պայքարելու ցանկություն ու իրավունքեր: Մենք մշակութային ազգ ենք, և անկախության հռչակագիրի ընդունումը նպաստեց այդ մեծագույն արժեքն ի ցույց դնելուն»,- Armlur.am-ի հետ զրույցում նշեց խմբագրության քարտուղարը:

«Մեր այսօրվա իշխանությունը մսխում և գռփում է մեր ունեցած արժեքները, վատնում մեր թե´, հոգևոր , թե´ նյութական պաշարները, որոնք ձեռք են բերվել այս տարիների ընթացքում»,- հավելեց Արամ Մանուկյանը:




Լրահոս