Ցանկանում եմ մնալ «Մոնակո»-ում. Ֆալկաո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ հույս ունի շարունակել իր ելույթները «Մոնակո»-ի կազմում՝ չնայած թոփ-ակումբների կողմից արվող առաջարկներին:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ, «Լիվերպուլ»-ը, «Յուվենթուս»-ը, «Միլան»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրություն են ցուցաբերում հարձակվողի նկատմամբ և ցանկանում են մեկ մրցաշրջանով վարձակալել նրան:

«Ես երջանիկ եմ այստեղ և կարծում եմ, որ կմնամ «Մոնակո»-ում»,-հարձակվողի խոսքերն է փձոխանցում Goal.com-ը:

Նշենք, որ նրա գոլը հաղթանակ պարգևեց «Մոնակո»-ին Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում:




Լրահոս