
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` երեկ առավոտյան, Ասկերանի զորամասի զինվոր 20-ամյա Արամ Բարսեղյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից և տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են: Թերթը նշում է, որ Արամը մայիսի վերջերին պետք է զորացրվի: Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հաստատել են թերթի տեղեկությունը` ասելով, որ զինվորն արդեն իրեն լավ է զգում: