Բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Զաքարիա Սարկավագի թիվ 10 տնից բերման են ենթարկել Վարդենիս քաղաքի 24-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա 2011-ի ամռանը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մտնելով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի  16/1  շենքի նկուղներից մեկը՝ գողացել է լուսանկարչական ապարատ, արհեստագործական գործիքներ, հագուստ  և կոշկեղեն:Կատարվում է նախաքննություն:




Լրահոս