«Ռեալ»-ի լավագույն ֆուտբոլիստը Կասիլյասն է. Սիմեոնե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արտահայտել է իր կարծիքը Մադրիդի «Ռեալ»-ի ներկայիս կազմի մասին:

««Ռեալ»-ի դեմ խաղալը միշտ բարդ է, քանի որ նրանք միշտ մեծ ճնշում են գործադրում ցանկացած մրցակցի դարպասների մոտ, բայց, չնայած դրան, «արքայական ակումբի» ամենալավ ֆուտբոլիստն Իկեր Կասիլյասն է», – նշել է արգենտինացի մասնագետը:

Նշենք, որ այսօր Լա Լիգայի 3-րդ տուրի շրջանակներում Սիմեոնեի սաները «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կհանդիպեն Մադրիդի «Ռեալ»-ին: Խաղը կկայանա Երևանի ժամանակով 22:00:




Լրահոս