«Արսենալ»-ն ավելի ուժեղ է դարձել. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ այս մրցաշրջանում «Արսենալ»-ն ավելի ուժեղ է դարձել, քան նախկինում էր:

Հիշեցնենք, որ երկու ակումբների միջև Չեմպիոնների լիգայի առաջին տուրի հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

«Արսենալ»-ը մեր վերջին հանդիպումից հետո նորեկների է ձեռք բերել. բացի այդ՝ արդեն վնասվածքներ չունեն Ջեկ Ուիլշիրը և Աարոն Ռեմսին: Հիմա անգլիական ակումբն ունի այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Ալեքսիս Սանչեսն է: Այո, Օլիվյե Ժիրուն վնասվածք ունի, բայց նրանք շատ այլընտրանք ունեն: Մենք կսկսենք Չեմպիոնների լիգայի մեր ճանապարհը «Արսենալ»-ի նման մեծագույն ակումբի դեմ խաղով: «Արսենալ»-ը լուրջ մրցակից է», – նշել է Կլոպը:




Լրահոս