Մեր բախտը բերեց առաջին 25 րոպեներին. Հալկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Զենիթ»-ը 2:0 հաշվով հաղթեց «Բենֆիկա»-ին: Հանդիպումից հետո ռուսական ակումբի հարձակվող Հալկը կիսվել է իր տպավորություններով:

«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել և արժանանալ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին: Միշտ հաճելի է վերադառնալ Պորտուգալիա, որտեղ ես շատ ընկերներ ունեմ:

Մարզիչը գիտեր, թե այս խաղը որքան կարևոր է, և ամեն ինչ արել էր, որպեսզի մենք կենտրոնանայինք այս խաղի վրա: Նա մեզ զգուշացրել էր «Բենֆիկա»-ի ուժեղ լինելու մասին, և մենք շատ լավ սկսեցինք հանդիպումը: Մեր բախտը բերեց առաջին 25 րոպեներին. երկու գոլ խփեցինք և կարողացանք կառավարել խաղի հետագա ընթացքը», – նշել է նա:




Լրահոս