Հույս ունեմ` «Ռեալ»-ը բոլոր խաղերում կպարտվի. Լ. Էնրիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույս է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանն իրենց համար հաջող կլինի: Միաժամանակ, կատալոնական ակումբի մարզիչն անհաջողություններ է սպասում Մադրիդի «Ռեալ»-ից:

«Ես հույս ունեմ, որ իմ թիմի համար հաջող մրցաշրջան կլինի: Իսկ թե ինչ են անում մյուսները, ինձ չի հետաքրքրում: Սակայն անկեղծ կլինեմ. հույս ունեմ, որ «Ռեալ»-ը բոլոր խաղերում կպարտվի: Իսկ մենք կհետևենք մեր ուղուն», – Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ իսպանական Լա Լիգայի առաջին երեք տուրերի տվյալներով` «Բարսելոնա»-ն 9 միավոր է հավաքել այն դեպքում, երբ «Արքայական ակումբը» 1 խաղ է հաղթել, իսկ երկուսում էլ՝ պարտվել:

Հիշեցնենք նաև, որ իր ժամանակին Լուիս Էնրիկեն հանդես է եկել ինչպես «Ռեալ»-ում, այնպես էլ՝ «Բարսելոնա»-ում:




Լրահոս