ՉԼ. «Բավարիա»-ն ու «Բարսելոնա»-ն մեկնարկեցին հաղթանակով (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի մի քանի հանդիպում: F խմբում «Բարսելոնան» հաղթանակով մեկնարկեց մրցաշարը: Ակումբը նվազագույն հաշվով առավելության հասավ  ԱՊՕԷԼ-ի նկատմամբ, իսկ միակ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Խերարդ Պիկեն:

Խմբի մյուս խաղում՝ հոլանդական «Այաքս»-ի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հանդիպման ժամանակ գրանցվեց 1:1 հաշիվը:

G խմբում «Չելսին» 1:1 հաշվով ավարտեց «Շալկեի» հետ խաղը: «Սպորտինգը» նույնպես ոչ ոքի խաղաց «Մարիբորի» հետ՝ 1:1:

E խմբում  «Բավարիան» նվազագույն հաշվով  հաղթանակ տարավ անգլիական «Մանչեստեր սիթիի» նկատմամբ: «Բավարիայի» հաղթական գոլը վերջին րոպեին խփեց « Ժերոմ Բոատենգը:

Խմբի մյուս խաղում «Ռոման» 5:1 հաշվով հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ:

H խմբում պորտուգալական «Պորտուն»  6 գոլ խփեց բելառուսական ԲԱՏԷ-ի դարպասը, իսկ Բիլբաոյի «Աթլետիկի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև խաղն ավարտվեց 0:0 հաշվով:

Չեմպիոնների լիգախմբային փուլառաջին տուր

խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) – ԱՊՕԷԼ (Կիպրոս)՝ 1:0

Խերարդ Պիկե, 28

«Այաքս» (Հոլանդիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:1

Լասե Շյոնե, 74 – Էդինսոն Կավանի, 14

խումբ

«Չելսի» (Անգլիա) – «Շալկե» (Գերմանիա)՝ 1:1

Սեսկ Ֆաբրեգաս, 11 – Կլաս-Յան Հունտելար, 62

«Մարիբոր» – «Սպորտինգ» – 1:1

E խումբ

«Բավարիա» (Գերմանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:0

Ժերոմ Բոատենգ, 90

«Ռոմա» (Իտալիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 5:1

Խուան Իտուրբե, 6, Ժերվինյո, 10, 31, Մայկոն, 20, Սերգեյ Իգնաշեւիչ, 50 (ինքնագոլ) – Ահմեդ Մուսա, 82

խումբ

«Աթլետիկ» (Իսպանիա) – «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 0:0

«Պորտու» (Պորտուգալիա) – ԲԱՏԷ (Բելառուս)՝ 6:0

Յասին Բրահիմի, 5, 32, 57, Ջեքսոն Մարտինես, 37, Լիսանդրո Լոպես, 61 Վինսեն Աբուբակար, 76




Լրահոս