Աստրախանում BBC-ի նկարահանող խումբը ծեծի է ենթարկվել և զրկվել տեսախցիկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստրախանում անհայտ անձինք հարձակվել են BBC-ի նկարահանող խմբի վրա: Լրագրողներին ծեծի են ենթարկել և խլել նրանցից տեսախցիկը:

Լրագրողներն Աստրախան էին եկել Ուկրաինայի հետ սահմանին ռուսաստանցի զինվորականների զոհվելու մասին հաղորդումների կապակցությամբ: Երբ լրագրողները դուրս են եկել սրճարանից և մոտեցել մեքենային, նրանց վրա է հարձակվել առնվազն 3 ագրեսիվ տղամարդ:

Հարձակվողները լրագրողներից խլել են տեախցիկը, ծեծել օպերատորին և հեռացել: Ներկայումս լրագրողները գտնվում են Մոսկվայում, նրանց վտանգ չի սպառնում:
Ինչպես տեղեկացնում են BBC-ի լրագրողները, մինչ նրանց մոտ 4 ժամ հարցաքննել են ոստիկանությունում, ինչ-որ մեկը ներխուժել է իրենց մեքենայի մեջ և ջնջել հիշողության քարտերի տեսագրությունները:




Լրահոս