Գվարդիոլան գոհ է Լևանդովսկիից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիից, ով վերջերս քննադատությունների թիրախ էր դարձել լրատվամիջոցների և երկրպագուների կողմից:

Նշենք, որ 26-ամյա լեհ ֆուտբոլիստը «Բորուսիայից» «Բավարիա» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով և մինչ այժմ միայն մեկ գոլ է հեղինակել՝ մյունխենցիների կազմում անցկացնելով 6 խաղ:

Այնուամենայնիվ, թիմի մարզիչն առանձնացրել է` «Բավարիայի» գոլերում Լևանդովսկու ներդրումը, ինչպես նաև` դաշտում մտածելու նրա կարողությունը:

«Ես շատ գոհ եմ Ռոբերտի ելույթներից: Յուրաքանչյուր խաղում նա երկու-երեք գոլային պահ է ունեցել, սակայն իրացնել դրանք դեռևս չի հաջողվել: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է, ով միշտ հայտնվում է անհրաժեշտ տեղում:

Մեզ մոտ Լեւանդովսկին մեծ տարածություններ ունի: Բորուսիան հաճախ խաղում է հակագրոհների վրա, ուստի` նրանց միակ հարձակվողը միշտ գտնվում է սուր հսկողության տակ», – նշել է Գվարդիոլան:




Լրահոս