Սուարեսը հիանալի մարզավիճակում է. Սուբիսարետա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարել է, որ թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը գտնվում է գերազանց մարզավիճակում:

«Սուարեսը շատ լավ խաղ անցկացրեց երկրորդ թիմի կազմում: Նրա դեպքում սպասում ենք, որ ոչ թե վնասվածքից ապաքինվի, այլ որակազրկման ժամկետն ավարտվի: Սուարեսը գերազանց մարզավիճակում է. պետք է հաշվել օրերը»,- հայտարարել է Սուբիսարետան:

Հիշեցնենք, որ Սուարեսի 4-ամսյա որակազրկման ժամկետը կլարանա հոկտեմբերի 24-ին:




Լրահոս